Ինչպե՞ս են ադրբեջանցիները հայկական անձնագրեր ստացել. մեկնաբանում է փոխոստիկանապետը (video)
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փոխոստիկանապետից հետաքրքրվեցին նաեւ, թե ոստիկանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում կապված շրջանառվող լուրերի վերաբերյալ, որ ադրբեջանցիներին տրվում են հայկական անձնագրեր, որը կանոնակարգում է ԱԱԾ նախկին տնօրեն, ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։
«Ոստիկանությունը ուսումնասիրություն, միանշանակ կատարում է։ Մենք նույնիսկ դիմել էինք այն անձանց, ովքեր տարբեր սոցկայքերով նման հայտարարություններով էին հանդես եկել եւ դիմել էինք, որ գեթ մեկ օրինակ տրամադրեն, ինչը տեղի չի ունեցել, որպեսզի առավել հստակ ուսումնասիրություն կամ էլ քննություն իրականացվի»,– ի պատասխան ասաց Արա Ֆիդանյանը։
