«Այդքան հմուտ դատավորներով, դատապաշտպաններով ու դատախազներով Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին». Լարիսա Ալավերդյան

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը : Լարիսա Ալավերդյանը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, թե ողջ աշխարհում ինչու են բարձրացնում դատավորական և դատախազական աշխատավարձերը. «Համաշխարհային պրակտիկայում դա դատավորների անկախության կարևորագույն երաշխիքներին մեկն է: Համարվում է, որ ոչ միայն նա պետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով, այլև չունենա գայթակղություն կուտակելու գումարներ անարդար փողերով»: Տիկին  Ալավերդյանի՝ դատավորների ու դատախազների թոշակը բարձրացնելու որոշումն իրավիճակային է. «Սա արվում է պահի, իրավիճակային կառավարման մոդելի ներքո, և հարց է առաջանում, արդյոք դա արվում է հեռահար նպատակներո՞վ, երկրի զարգացումը, վստահությունն ու արդարության զգացումը հասարակության մեջ ավելացնելո՞ւ համար: Ժամանակին, երբ դատախազների աշխատավարձն էին բարձրացնում մարտի 1-ից հետո, դա դիտվեց որպես կաշառք բարձրագույն իշխանության կողմից դատախազությանը: Բայց այդ հմուտ դատախազներն այդպես էլ չբացահայտեցին մարտի 1-ի դեպքերը: Եվ փաստորեն դատախազների աշխատավարձի բարձրացումը մնաց որպես հատվածական, զուտ այլ նպատակների համար արված, ոչ թե հանուն վստահության»: Ալավերդյանը հիշեցրեց նաև, որ, երբ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Դատախազության աշխատավարձերը բարձրացվեցին, դա դիտվեց՝ որպես կաշառք, իշխանության կողմից Դատախազությանը կաշառելու ձև: Ըստ նրա` պետք է հստակեցնել` արդյո՞ք սա այլ նպատակով չի ընդունվում. «Ես կարծում եմ, որ այդ հարցում պառլամենտը չպետք է շտապեր, որոշակի հստակեցումներ պետք է աներ, նոր օրենքի ընդունմանը գնար։  Տպավորություն է, թե սա նշանակում է՝ դատական իշխանություններին դուր գալ: Սա ոչ թե հակակշիռ է ստեղծում, այլ իրար դուր գալու խնդիր է առաջ քաշում»։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am