Ով այնպիսի սուտ ասի, որ Նիկոլն ասի՝ սուտ է, Ադրբեջանում դեսպան կնշանակվի

ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը սկանդալային տեղեկություն էր հրապարակել, որ Ղազախստանում բնակվող ադրբեջանցիները փողի դիմաց իրեն են փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Անդրանիկ Հովհաննիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել էր, որ
Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը ադրբեջանցիների պատվերով տպվել է հենց Հայաստանում:
Անդրանիկ Հովհաննիսյանը նաև նշել էր, թե ադրբեջանցիներն անսահմանափակ հնարավորություններ ունեն Հայաստանի իշխանական բարձրաստիճան օղակներում և կարող են ձեռք բերել ցանկացած օրինական փաստաթուղթ։
«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- ասել էր նա։
Հավհաննիսյանի պատմելով՝ հոկտեմբերի կեսերին ինքը՝ իր էթնիկ չեչեն ընկերների հետ գտնվել են մի վայրում, որտեղ նաև այդ չեչենների ադրբեջանցի ընկերներն են ներկա եղել, որոնցից էլ ինքը ձեռք է բերել Փաշինյանի անձնագիրը։ Ադրբեջանցիները, ըստ Անդրանիկ Հովհաննիսյանի, պատմել են, որ անձնագրերի ձեռք բերման հարցում իրենց Հայաստանում օգնում է ՀՀ ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը: «Նոյեմբերի 5-ին, երբ դեռ պատերազմն ընթացքի մեջ էր, ինձ իմ չեչեն ընկերները, որոնց միջոցով կապվել էի ադրբեջանցիների հետ (իհարկե, ընկերներս ադրբեջանցիներին չէին ասում, որ ես հայ եմ), ինձ տեսանյութ տրամադրեցին, որտեղ ադրբեջանցիները ցույց են տալիս վարչապետի դիվանագիտական անձնագիրը:
Դա որպես ապացույց՝ իրենք ինձ տրամադրեցին և ասացին, որ՝ եթե ամբողջությամբ գումարը ուղարկեք, մենք պատրաստ ենք այդ անձնագիրը տալ ձեզ: Շատ մեծ գումարի մասին է խոսքը, անկեղծ ասած՝ այդ գումարի, երևի, կեսի կեսն եմ կարողացել ես ինքս հավաքել, մնացածը ինձ օգնել են մեծահարուստ էթնիկ հայեր, գործարարներ, որոնց անուններն այս պարագայում չեմ ուզում տալ, բայց հետագայում անպայման նրանց անունները կհնչեն: Նաև այն գումարը, որը ծախսել եմ այս անձնագիրը ստանալու համար, Հայաստան վերադառնալուց հետո ես անպայման այդ գումարը ստանալու եմ անձամբ Արգիշտի Քյարամյանից:
Դրանից հետո ես ասացի՝ լավ, պատրաստ եմ այդ գումարը ձեզ տալ: Նրանք անձնագիրը փոխանցեցին իմ չեչեն ընկերներին, ես էլ գումարը փոխանցեցի, և անձնագիրն արդեն նոյեմբերի 7-ին ինձ մոտ էր: 2020թ. նոյեմբերի 7-ից ինձ մոտ առկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը»,- պատմել է «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը՝ հիշեցնելով, որ այդ դեպքից հետո ինքն անընդհատ բարձրաձայնում էր, որ էթնիկ ադրբեջանցիները հնարավորություն ունեն հայկական անձնագրեր ստանալ։

Սկանդալից մեկ օր անց Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, թե նոյեմբերի 10-ին, երբ մի խումբ անձիք բողոքի ակցիայի ժամանակ կառավարության շենք էին ներխուժել, հափշտակել էին նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը: «Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը :

ԱԳՆ-ի հայտարարությունից անմիջապես հետո բացահայտման հեղինակ Անդրանիկ Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում հակադարձել է հեգնելով, թե Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է շտապ հերքել տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։
Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից դուրս գալու համար ելք է առաջարկել. այն է ՝ հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 2020թ. նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք: Գրառման այս հատվածն իրականում լուրջ չէ։ Իսկ ինչ վերաբերում է բուն փաստին, ապա Անդրանիկ Հովհաննիսյանն հստակացերել է, որ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ << Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.
- Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.
- Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի մասին։
Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»,գրել է նա։
Այս ծիծաղելի և ոչ արժանահավատ բացատրությունն այնքան անլուրջ է, որ լուրջ մեկնաբանության ու քննադատության չի դիմանում։ Նախ՝ ինչու ԱԳՆ-ն չի տեղեկացնում, թե ովքեր են մնացած 13 պաշտոնյաները, որոնց դիվանագիտական անձնագրերը ևս նոյեմբերի 10-ին գողացել են։ Երկրորդ՝ այդ գողացված անձնագրերը ինչպե՞ս են հայտնվել անդրբեջանցիների մոտ։ Եթե ոչ ԱԱԾ-ն, ապա էլ ո՞վ պետք է պատասխան տա այս խայտառակության համար։ Պետական այս բարդակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի դավաճանական գործելաոճի նպատակը պետությունը հիմքից քանդելն է։

Մեծ խելք ու դիվանագիտական հատուկ հմտություններ պետք չեն, հասկանալու համար, որ, եթե Հայաստանի վարչապետի դիվանագիտական անձնագիրը կարող է հայտնվել ադրբեջանցու կամ ընդհանրապես երրորդ անձի մոտ, ապա Հայաստանի շարքային քաղաքացու անձնագիր կեղծելը մեկից մեկ է։ Մի խոսքով՝ Նիկոլի վիճակը բարդանում է, մեկը մյուսի հետևից խայտառակ փաստեր են ի հայտ գալիս, որոնք հերքելու համար քայլիստների ֆանտազիան այլևս չի հերիքում։ Ասել է, թե՝ ով այնպիսի հերքում մտածի, որ Նիկոլն ասի՝ ճիշտ է, Ադրբեջանում դեսպան կնշանակվի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 9595 անգամ
Լրահոս
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am