Վրաստանը հավասարվում է Բելառուսին, որ Բաքվին հանձնեց Արցախ մեկնած լրագրողին

Օրերս Թբիլիսիում կասկածելի հանգամանքներում ձերբակալել են մի ադրբեջանցի լրագրողի եւ հանձնել Բաքվի իշխանություններին։ Ասում են՝ ընդդիմադիր լրագրող է, եւ լուրը հասել է միջազգային իրավապաշտպաններին։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առեւանգման մասին գործը եւ պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները։ Բնականաբար, դա տեղի է ունեցել Ադրբեջանի իշխանությունների «խնդրանքով», բայց Amnesty International-ի ուշադրությունն առաջին հերթին գրավել է Վրաստանի իշխանությունների դրսեւորած վարքը՝ ինչո՞ւ են ձերբակալել, ապա Ադրբեջանին հանձնել իր քաղաքական հայացքների համար հետապնդվող լրագրողին։ Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ Վրաստանը հավասարվում է Բելառուսին, որ Բաքվին հանձնեց Արցախ մեկնած լրագրողին։ Մինչ այդ Վրաստանի իշխանությունները պետք է որ լսած լինեին, թե ինչպես են արձագանքում եվրոպական երկրները Թուրքիայի պահանջներին՝ վերադարձնել անցյալ ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցներին եւ կազմակերպիչներին, որոնք ապաստան են գտել այդ երկրներում։ Նկատի ունենալով քաղաքական հետապնդման հանգամանքը, Գերմանիան, օրինակ, կտրուկ մերժում է Էրդողանի «խնդրանքը» եւ հասկացնում, որ Թուրքիան երբեք չի կարող իրեն ներքաշել նման խաղի մեջ։ Զարգացման արեւմտյան ուղին բռնած Վրաստանը պարզապես իրավունք չուներ Իլհամ Ալիեւի դուդուկի տակ պարելու։ Ադրբեջան տարված լրագրողն ու նրա փաստաբանը չեն զլացել նշել, որ «առեւանգումը», ապա Ադրբեջանին հանձնումը կազմակերպել եւ իրականացրել են վրացական իրավապահ կառույցների աշխատակիցները, ինչը, սակայն, խիստ կասկածելի է, որովհետեւ Թբիլիսիում առեւանգիչների վրացերեն խոսելը դեռեւս բավարար պայման չէ կատարվածը վրացական իշխանություններին վերագրելու համար։ Բայց եթե պարզվի, որ դա իրոք Վրաստանի իրավապահների ձեռքի գործը չէ, ապա բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, օրինակ՝ Վրաստանի մայրաքաղաքում կամ վրաց-ադրբեջանական սահմանին տիրող անիշխանության հետ կապված։ Այդ դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ Վրաստանում նույնկերպ չեն կարող վարվել ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ոչ միայն առանց Բաքվի թույլտվության են այցելում Արցախ, այլեւ ուղղակի թշնամական երկիր են համարում Ադրբեջանը։ ՀՀ ԱԳՆ-ին կամ Թբիլիսիում բազմած մեր ծանրամարտիկին պե՞տք է անհանգստացնի կատարվածը, թե՞ ոչ։ Նրանք, ինչպես ասում են, խաղաղ են մեր լեռների պես եւ միտք էլ չունեն որեւէ կերպ արձագանքել Թբիլիսիում տեղի ունեցած խայտառակությանը։ Երեւի սպասում են, որ հետո մի հայաստանցու տանեն Բաքու, որ ձայները գլուխները գցեն եւ եվրոպական ատյանները թնդացնեն: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am