Պատերազմի ժամանակ կապվում էի գեներալներին, ասում՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը. Վազգեն Մանուկյան (video)
Պատերազմի ավարտից 2 շաբաթ առաջ ես մի հոդված գրեցի, որից հետո ամբողջ հասարակությունն ինձ վրա հարձակվեց. Իմ առաջարկությունն էր, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինոչւ բանակը չընդվզեց Նիկոլ Փաշինյանի դեմ:
