Ես բոմժերից ներողություն եմ խնդրել, որ նրանց համեմատել եմ էդ զանգվածի հետ. Վազգեն Մանուկյան (video)
Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ Նիկոլին են պաշտպանում։ Ես կարծում եմ՝ այդ մարդկանց հետ պետք է լուրջ աշխատանք տանել, բացատրել՝ ինչն ինչոց է։ Այս մասին Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են շարժման մուտքը մարզերից մեկը։
