ԻՊ-Ն ստանձնել է Մանիլայի հյուրանոցում իրականացված հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցային համալիրի մոտ իրականացված հարձակման պատասխանատվությունը, փոխանցում է RussiaToday-ը; Ավելի վաղ ականատեսները հաղորդում էին միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցային համալիրի մոտ հնչող պայթյունների և կրակոցների մասին:
