Ինչ էիք սպասում «թավիշներ», որ Զարիֆը դատապարտե՞ր Նիկոլի կապիտուլյացիան

Հունվարի 25-ից մեկնարկեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը: Սկզբից Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այցելեց Ադրբեջան, այսօր նա Ռուսաստանում, իսկ այնուհետև՝ կմեկնի Վրաստան, Հայաստան, այնուհետև՝ Թուրքիայով կավարտվի նրա տարածաշրջանային այցը:

Իրանի ԱԳ նախարարի այցի նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնեց Սերգեյ Լավրովի հետ նախատեսվող բանակցությունների մասին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի շրջանում տիրող իրավիճակը և այլ հարցեր:

Մոսկվան այսօր հայտարարեց, որ ՌԴ-ն հետաքրքրված է Թեհրանի հետ երկխոսությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Լավրովը, բացելով Մոհամադ Զարիֆի հետ բանակցությունները, հայտարարել է, որ կողմերը կարող են քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ձեռքբերած պայմանավորվածություններից հետո:

Լավրովի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարը նշել է, թե կարծում է, կարող է հակամարտությունը վերածել ընդհանուր հնարավորություն կողմերի համար. «Մեր ընդհանուր անհանգստությունը նրանում է, որ այդ ամենն իրականացվում էր մեր հարևանությամբ, որտեղ մարդիկ էին զոհվում: Կարծում եմ, մենք կարող ենք հակամարտությունը վերափոխել յուրօրինակ հնարավորության բոլորիս համար:

Տարածաշրջան իմ այցի նպատակներից մեկը՝ հնարավորություններ մշակել, որոնք բխում են այն պայմանավորվածություններից, որոնց հասել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի նախագահը»:

Նկատենք, որ երեկ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Բաքվի կողմից առաջարկած տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնությունը: Զարիֆը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած ոլորտում, որը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը` հավելելով, որ վեցակողմ նախաձեռնությունը, որն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, կներառի Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը:

Զարիֆը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Բաքվի վերահսկողության տակ անցած շրջանների վերակառուցմանը: Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Զարիֆին Լեռնային Ղարաբաղի տարածքում վերակառուցման աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության համար, գոհունակություն է հայտնել Իրան-Ադրբեջան երկկողմ համագործակցությամբ:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Իրանը ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար» և շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին:

Ըստ IRNA գործակալության՝ Զարիֆը Բաքվում քննարկել է անվտանգության խնդիրները՝ Արցախում հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո:
Սիրիայից ահաբեկչական վարձկանները շարունակում են գտնվել Ադրբեջանում և Ադրբեջանին հանձնած տարածքներում, որոնք սպառնում են Իրանի անվտանգությանը: Մինչ օրս, ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Անկարան չեն հերքել ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանում, ավելին՝ չկան տեղեկություններ, որ նրանք հեռացել են Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը, որը երեկվանից թեժ քննարկումների առիթ է դարձել, նկատենք, որ Իրանը մշտապես կողմ է արտահայտվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», այնպես որ, Հայաստանի Փաշինյանի իշխանության պայմաններում, երբ ունենք կապիտուլյացիոն իշխանություն, պատրաստ Ադրբեջանին զիջել տարածքներ, ի՞նչ կարելի էր սպասել Թեհրանից, որ այսօր Ադրբեջանում պետք է դատապարտե՞ր Փաշինյանի կապիտուլյացիան և նշեր, թե ցավո՞ւմ է, որ Ադրբեջանին են հանձնվել յոթ շրջանները...

Իրանում կա բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնք, Թուրքիանն ու Ադրբեջանը լուրջ քարոզչություն են իրականացնում՝ Իրանին ճնշելու համար։ Ինչպես yerkir.am-ն է նկատում՝ մասնավորապես, իրանական ադրբեջանցիների շրջանում Իրանից անջատվելու և «մայր Ադրբեջանին» միանալու քարոզ է իրականացվում. նմանատիպ արտահայտություն էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Բաքվում՝ հայտարարելով, որ «Արաքսը բաժանել է հայրենիքը երկու մասի»։

Այս հայտարարությունը կոշտ արձագանք ստացավ Զարիֆի կողմից, որից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն հայտարարեց, որ Էրդողանը դա նկատի չէր ունեցել։ «Բացի այդ՝ 2018-ից ի վեր ՀՀ–Իրան հարաբերություններում որոշակի անկում է նկատվել. դա պայմանավորված է ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի՝ Իրանը ավտորիտար պետություն անվանելով և Իրանի գլխավոր թշնամի Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացմամբ (որի կարիքը, ինչպիսին ակնկալվում էր, չկար)», հիշեցրել էր կայքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3336 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am