Հերթական դիվանագիտական խայտառակությունը

Վերջին օրերի հայկական մամուլի թոփ թեմաների շարքում իր տեղը չի զիջում ՀՀ դիվանագիտական կորպուսում սպասվելիք փոփոխությունների մասին թեման:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի օրակարգում դեսպանների փոփոխությունն է, շրջանառվում են անուններ, հիմնականում՝ աղմկահարույց եւ դիվանագիտական աշխատանքի հետ աղերս չունեցող, անփորձ գործիչերի ի դեմս Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի: Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը առաջիկայում կդառնա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Ասվածն ամենեւին էլ գրոտեսկ չէ: Այո, իրավացի եք, մշակույթն իր մեջ կրող տիկնոջն ինչպես հանդուրժեցինք մշակույթի նախարարի պաշտոնում՝ չլինելով ոլորտից, չտիրապետելով համակարգային խնդիրների խորքը, ուստի կհանդուրժենք նաեւ դեսպանի կարգավիճակում: Բավական է, որ հիմա էլ հայտարարի, թե ԱՄՆ-ն է իր մեջ եւ վերջ, մենք ծափերով նրան աշխարհի գերտերություններից մեկը կճամփենք՝ առանց երկար-բարակ հաշիվ տալու, թե ինչ ենք ստանալու այդ գործուղումից: Քանզի տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները հատկապես այս պոստին առանձնակի լրջությամբ են վերաբերել եւ ԱՄՆ դեսպանության գործուղել ծանրքաշայինների ՝ նախկին վարչապետի մակարդակով:
Մամուլում նաեւ այլ անուններ են քննարկվում, զորօրինակ Վլադիմիր Կարապետյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվելու, Վրաստանում գործող Ռուբեն Սադոյանին Ղազախստան փոխադրելու եւ կադրային այլ փոխատեղումների մասին: Ինչ նպատակ կարող են հետապնդել այդ նշանակումները.
Առաջին, Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ վարչապետի պաշտոնում իր օրերը հաշված են՝ որոշել է յուրայիններին ապահով պաշտոններում տեղավորել եւ նրանցից ոմանց վստահել երկուսուկես տարում Հայաստանից իր թալանած գումարների արտահոսքն արտերկիր:

Չի բացառվում, որ այս փոփոխություններո Փաշինյանը պարզապես ցանկանում է աշխատանքի իմիտացիայի թոզ փչել հանրության աչքերին ու հույսի սպասում ձեւավորել, թե սկսել է լրջորեն աշխատանքներ իրականացնել արտաքին քաղաքականության ոլորտում: Սակայն թեկնածությունները եւ Փաշինյանի նախկին գրառումների հակասությունները նկատի ունենալով հնարավոր չէ դրական սպասումներ ունենալ: Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուն պես հենց խորհրդարանում մայիսի 8-ին` իր ելույթի ժամանակ Փաշինյանը նշել էր. «Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը»:
Այսօր նա ԱՄՆ-ում դեսպան է նշանակում ոչ կադրային Մակունցին, միայն նրա համար, որ Մակունցը եղել է իր անգլերենի ուսուցչուհին եւ անգլերեն լավ գիտի: Վստահեցնում եմ, որ մեր հարեւան Վարդուշ տոտան էլ փայլուն անգլերեն գիտի, կարող է մի հատ իր ու Մակունցի ուժերը փորձե՞նք…
Նիկոլ Փաշինյանը ոչ պրոֆեսիոնալներին բարձր պաշտոններ նշանակելու քաղաքականությունը նոր չէ, շուրջ երեք տարի եւ հենց այդ քաղաքականության խայտառակ հետեւանքներից մեկին էլ այսօր ականատես եղանք:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը: Այսքանից հետո Փաշինյանն ու իր թիմը պարզապես բարոյական իրավունք չպիտի ունենան խոսել խորհրդարանական դիվանագիտության մասին: Չկա դիվանագիտություն, եթե լիներ նման խայտառակ իրողության առջեւ չէինք կանգնի, երբ 44 օրյա դաժան պատերազմի հետեւանքով գերեվարվածների հարցը կմնար օրակարգից դուրս: Անցած 20 տարիների ընթացքում երբեւէ նման խայտառակություններ չեն եղել եւ ՀՀ պատվիրակությունները ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը մշտապես այլընտրանք գտել են:
Փոխարենը վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին:

Անի Սահակյան

դիտվել է 7711 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am