Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումներ
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին: Փաստաթուղթը հունիսի 2-ին զետեղված է ՌԴ-ի կառավարության կայքում:«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,-ասված է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ: Վերացվում է նաև այն կազմակերպությունների կողմից որոշակի աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արգելքը, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
