Հասկանում ե՞ք՝ սա աղետ է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան հնարավոր նշանակման մասին (video)
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով, և երբ դարձավ վարչապետ, ասում էր՝ պետք է պրոֆեսիոնալ դիվանագետները լինեն դեսպաններ, և հիմա ամենակարևոր երկրներից մեկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում է մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն, սա աղետ է. այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերին:
