ԱՄՆ-ն դուրս է գալիս փարիզյան համաձայնագրից, ԵՄ-ն՝ խորապես ցավում (տեսանյութ)

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դուրս է գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, որին Միացյալ Նահանգները միացել էր Բարաք Օբամայի վարչակազմի օրոք:
«Ես ընտրվել եմ, որպեսզի ներկայացնեմ Փիթսբուրգի ոչ թե Փարիզի քաղաքացիներին», – Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Կարեւորագույն այս որոշման մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը. «Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից: Սակայն մենք սկսելու ենք քննարկումներ փարիզյան կամ մեկ այլ համաձայնագրի միանալու վերաբերյալ՝ Միացյալ Նահանգներին ձեռընտու պայմաններով»: Նախագահ Թրամփի որոշումը նշանավորում է Վաշինգտոնի նախորդ վարչակազմի կողմից վարած կլիմայական փոփոխության դեմ պայքարի քաղաքականության շրջադարձային փոփոխությունը. «Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը, դարձնելով այն այլ մայրաքաղաքների եւ գլոբալ ակտիվիստների զոհ, որոնք խոշոր շահեր են ակնկալում մեր երկրի հաշվին: Նրանց համար Ամերիկան առաջնահերթություն չէ, ինձ համար՝ առաջնահերթություն է»: Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը միավորում էր գրեթե ամբողջ աշխարհի երկրները, բացառությամբ Սիրիայի եւ Նիկարագուայի: Համաձայնագրին միացած երկրները պարտավորվել են կրճատել արտանետումները, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Արտանետումների կրճատումը ենթադրում է նաեւ նոր ծախսեր արտադրողների համար: Մտահոգված գիտնականների միության ներկայացուցիչ Ալդեն Մեյերի խոսքով, այն կարծիքը, թե շրջակա միջավայրի պահպանությունը վնաս է հասցնում բիզնեսին, թյուր է. «Իրականում գործարարների խոսքով, կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում նրանց աշխատանքի վրա, իսկ դրա դեմ պայքարի ծրագրերը նոր հնարավորություններ են բացում»: Բնապահպանները հիշեցնում են, որ արտանետումների ծավալի իջեցումը ոչ թե տնտեսական, այլ Երկիր մոլորակի ապագայի խնդիրն է. «Եթե մենք շարունակենք արտանետումների ներկա աստիճանը, 21-րդ դարի վերջին մոլորակի միջավայրը զգալիորեն կտարբերվի ներկա միջավայրից, ինչը Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց եւ կենդանական աշխարհի համար վնասակար կլինի,», – նշում է Լոս Անջելեսի համալսարանի գիտնական Դենիել Սուեյնը: Իր նորարարություններով հայտնի խոշոր գործարար Էլոն Մասքը, ով առաջին մասնավոր տիեզերանավը ստեղծած, Space X եւ Tesla էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների հիմնադիրն է, հայտարարել է, որ դուրս է գալու Սպիտակ տան բոլոր երեք խորհուրդներից, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու դեպքում: Դոնալդ Թրամփը սակայն համոզված է, որ Փարիզի համաձայնագիրն իր ներկա ձեւով անարդար պայմաններ է ստեղծում առանց այն էլ մաքուր աշխատող ամերիկյան ընկերությունների համար. «Փարիզյան համաձայնագրի պահանջների կատարումը եւ սահմանափակումները կարող են Ամերիկայում 2 միլիոն 700 հազար աշխատատեղի կորստի հանգեցնել 2025 թվականին: Հավատացեք ինձ՝ սա այն չէ, ինչ մեզ անհրաժեշտ է»:
  Իսկ ԵՄ-ն խորապես ցավում է Փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրահանձնոժողովի հայտարարության մեջ։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am