«Քեզնից լավ քո անելիքը ոչ ոք չգիտի այսօր». Գարեգին Չուքասզյանի խոսքը՝ Վարուժան Ավետիսյանին

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը նամակ է գրել՝ ուղղված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին. «Վարուժան ջան, գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, և առավել ևս հիմա դրա ժամանակը չի… Քեզնից լավ քո անելիքը ոչ ոք չգիտի այսօր ու չգիտեր երեկ, երբ դու, լինելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկը, քո բազմաթիվ ազնիվ զինվորական ընկերներիդ հետ ատամներդ սեղմած հետևում էիր Մարտի 1-ի ողբերգությանը և նրան հետևած, տարիներ շարունակվող քաղաքական խեղկատակությանը… Դու Պաշտպանության նախարարությունում ոչ թե պաշտոն էիր զբաղեցնում ու տուն պահում, այլ դա քո կոչումն էր, և սեփական անկախ հայրենիքի սպայի առաքելության բարձր գիտակցությամբ դու քո պարտքն էիր կատարում, ինչպես պաշտոնակից և զինակից ընկերներից շատ-շատերը, որոնք նույնպես հասկանում էին, որ ինչ-որ շատ լուրջ բան այնպես չէ մեր երկրում, ու որ Տիտանիկը նստած ուղևորների նման գնում ենք դեպի աղետ… Վահե Ավետյան սպայի խոշտանգումներն ու ողբերգական մահն էին այն առիթը, որը ստիպեց քեզ երրորդ հանրապետության հետ հույսեր կապելուց հրաժարվել՝ հասկանալով որ այն վերջանում է, և որ շտապ պետք է զբաղվել չորրորդի նախապատրաստությամբ: Եվ ի զարմանս քո ծառայակից սպաների ու ղեկավարության, հրաժարվեցիր բարձր պաշտոնիցդ և աշխատավարձից ու քեզ ամբողջովին նվիրեցիր արժանապատիվ, ինքնիշխան ու արդար Նոր Հայաստանը պատկերացնելու ու իրականություն դարձնելու քաղաքական պայքարին: Քո համար այլևս պարզ էր, որ գաղութացված երկրիդ հանցագործ կառավարիչներն այլևս խամաճիկ են, և ուրեմն անկախության տարիների բացառիկ նվաճումը՝ բանակն անգամ, որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած լինելով ազնիվ սպաներից, վերածվում է այնպիսի գործիքի, որն կամա թե ակամա օտարի քաղաքական ղեկավարության հրամանատարության տակ է անցնում… Վկան ապրիլյան քառօրյա պատերազմը, որն էլ դարձավ այն վերջին կաթիլը, որը քեզ ու ընկերներդ ստիպեց գնալ ապստամբական գործողության՝ հասկանալով, որ թշնամին տանն է ու շուտով հասնելու է մեր ընտանիքներին, և ժամանակն է սեփական ինքնազոհությամբ արթնացնել և նվաճել ժողովրդի սիրտը… Գիտեմ, որ շատ ընկերներ ունես Պաշտպանության նախարարությունում, առավել ևս համակիրներ, որոնք ամբողջովին կիսում են քո գաղափարները, որոնք մշտապես կարդացել են քո քաղաքական հոդվածները և լսել ելույթները՝ համակրելով նրանց…Վստահ եմ, որ եթե այս հանցագործ բանդան որոշի գրոհել ձեր վրա, ապա կհասունանա քո բանակային ընկերների ժամանակը ևս… Դեպքերի բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, դու և ապստամբ ընկերներդ հասել եք ամենակարևորին՝ նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում՝ ձեզ ծնած ու սնած ժողովրդի այն սերը, որով այն պարուրեց այս օրերին քեզ ու քո ընկերներին և հավատաց, որ Սասնա Ծռերը նորից իրենց քաղաքում են ապրում՝ իրենց կողքին…   Գարեգին Չուքասզյան»

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am