Մոսուլում մնացել են «Իսլամական պետության» հազարից պակաս գրոհայիններ
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» հազարից պակաս գրոհայիններ են մնում: Միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնն ասել է, որ իրեն գնահատականներով այս պահին քաղաքում հազարից պակաս գրոհայիններ են մնում: Իրաքում ԻՊ խոշորագույն կենտրոնի՝ Մոսուլի ազատագրման օպերացիան շարունակվում է 2016թ.-ի հոկտեմբերից:
