Ադրբեջանում ծաղրում են Վրաստանը (ծաղրանկար)

Այն, որ մեր հյուսիսային հարևանը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի գերին, նույն Վրաստանում բավական դժկամությամբ են ընդունում: Սակայն իրականությունից ոչ մի տեղ չես փախչի: Գործը հասել է նրան, որ ադրբեջանական հայտնի ծաղրանկարիչներից Գյունդուզ Աղաևն իր ստեղծագործություններից մեկը «նվիրել» է ադրբեջանական նավթային գերության մեջ գտնվող Վրաստանին: Իրոք, գործը հասել է նրան, որ Ադրբեջանից նավթագազային կախվածության մեջ գտնվող Թբիլիսին գրեթե զրկվել է անկախ արտաքին քաղաքկանություն վարելու հնարավորությունից: Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող բոլոր քննարկումներում և բանակցություններում զգացվում է Բաքվի շունչը: Իլհամ Ալիևն է որոշում, թե ինչ է կարևոր Վրաստանի համար,իսկ ինչը՝ ոչ: Շատերը գիտեն, որ վրացիներն իրենց երկիրն անվանում են «Sacartvelo» (Սաքարթվելո): Իսկ Ադրբեջանի Նավթային պետական կորպորացիան «SOCAR»-ն է: Պատկերավոր ներկայացնելու, թե ինչ հարաբերությունների մեջ են Թբիլիսին և Բաքուն ազերի ծաղրանկարիչը Վրաստանը ներկայացնում է որպես «SOCARtvelo»: Ցավոք, բայց Գյունդուզ Աղաևը շատ ճիշտ է ներկայացրել ներկայիս վրաց-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը: Վրաստանը թմրամոլի նման նստած է ադրբեջանական նավթի և գազի ասեղին և չի կարող ձերբազատվել այդ վտանգավոր կախվածությունից, որի հետևանքով «հպարտ և անկախ» Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կորցնելուց հետո շատ շուտով կարող է կորցնել նաև Վրաստանի ամբողջ հարավը: Բաքուն և Անկարան բավական երկար ժամանակ է՝ ամեն ինչ անում են, որ փոխեն Ջավախքի էթնիկ պատկերը և այն հայաթափ անեն: Միայն Ջավախքում բնակվող հայերն են խանգարում Թուրքիային և Ադրբեջանին, որ Վրաստանի մահմեդականներով բնակեցված Աջարիան և Քվեմո Քարթլին միավորվեն որպես մեկ ընդհանում մահմեդականներով բնակեցված տարածք, որի միջով անցնում են Թուրքիան և Ադրբեջանը միավորող բոլոր ենթակառուցվածքները՝ գազամուղը,նավթամուղը,երկաթգիծը և ավտոմոբիլային ճանապարհները: Էթնիկ պատկերը հօգուտ մահմեդականների փոխելուց հետո Անկարան և Բաքուն շատ արագ կխլեն Վրաստանի ամբողջ հարավը Թբիլիսիից: Այլ ժողովուրդների և հատկապես քրիստոնյաների հողերի խլելու մեջ ազերիները և նրանց մեծ եղբայր թուրքերը պրոֆեսիոնալ են: Պատահական չեն ազերի պատմաբանները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական քաղաք, որը գրավվել է վրացիների կողմից: Չեմ զարմանա, եթե ազերի պատմություն հորինողները նաև «հայտնաբերեն», որ Սաքարթվելոն՝ դա ադրբեջանական «SOCAR»-ից է առաջացել և «պատմական ճշմարտությունը» վերականգնելու համար Իլհամ Ալիևը որոշի ոչ միայն գրավել Թբիլիսին, այլև ամբողջ Վրաստան - «SOCARtvelo»-ն: Հայերի, հույների, արաբների, քրդերի, լեզգինների, թալիշների, պարսիկների և այլ ազգերի «ունեցվածքը» սեփականաշնորհող թուրքը շատ հեշտությամբ կտիրանա նաև պառակտված Վրաստանին: Հուսով եմ, այս ծաղրանկարը կսթափեցնի վրացիներին և հատկապես ազերիներին ծախված «մտավորականությանը»: Հ.Գ. Ի դեպ, Վրաստանն այս վիճակում հայտնվել է ի շնորհիվ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ջանքերի, ով փորձելով դուրս բերել Վրաստանը ռուսական գազի և նավթի «գերությունից» այն դարձրեց ադրբեջանական նավթի և գազի «ստրուկ»: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am