ՔԿ փոխնախագահը՝ Կուտոյանի գործի մասին (video)
Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերեւույթ դեպքի առթիվ, որովհետեւ այդ պահին այլ հոդվածով չէինք կարող գործ հարուցել: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
