Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.. «Հեպատերազմական իրավիճակում հանրության լայն շերտերի մոտ թեեւ կա ձեւավորված հստակ կարծիք, որ գործող իշխանությունը անկարող է այլեւս կառավարել երկիրը ու պետք է օր առաջ հեռանա, սակայն իշխանությունը մշտապես հակառակն է պնդում՝ հայտարարելով, թե իրենք արդյունավետ կառավարիչներ են ու պետք է երկիրը հետցնցումներից դուրս բերեն միայն իրենք:

Իսկ ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը: Մի թարմ օրինակով կարելի է հասկանալ իրավիճակը. 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության առաջարկով Ազգային ժողովը 89 կողմ քվեով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն՝ բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը, որով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 3000-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից:

Այսինքն՝ արտահերթ ռեժիմով հետպատերազմական իրավիճակում իսկապես կարեւորագույն նախագծերից մեկը ընդունվեց: Բայց մեկ ամիս չանցած՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նվազեցնել գանձվող գումարների չափը՝ սկսելով այն 2 հազար դրամից:

Ստացվում է՝ դեռ մեկ ամիս էլ չի անցել արտահերթ ռեժիմով ընդունված փոփոխությունից, հիմա նոր նախագիծ է ներկայացվում: Իսկ ինչո՞ւ փոփոխությունը հենց տարեվերջին չառաջարկվեց, չներառվեց նախագծում. նախագծի հեղինակները բացատրում են, թե օրենքով իրենք հնարավորություն չունեին առաջարկներ ներկայացնելու, քանի որ կառավարարության նախագիծն արտահերթ նիստերի ընթացքում է ընդունվել։

Այսինքն՝ շտապողականության արդյունքում ոչ այնքան արդար օրենք է ընդունվել, հիմա առաջարվում է փոխել կառավարության կողմից ներկայացված նախագիծը:

Ու այսքանից հետո իշխանությունները խոսում են արդյունավետ կառավարման, երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, մինչդեռ իրականում տարրական կազմակերպչական հարցերում հաճախ չեն կարողանում կողմնորոշվել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեսուրսի եւ ժամանակի անտեղի վատնում։

Երբ հարցը վերաբերում է զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելուն, ապա պետք էր ավելի ուշադիր լինել ու փորձ անել ներկայացնել ավելի ամբողջական եւ կատարյալ նախագիծ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է. ԶԼՄ-ներ Չեմ ներելու թրքահպատակ ոչնչությանը․ Արմեն Աշոտյան Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am