5 վարչական նոր գործ՝ ընդդեմ ակտիվիստ Շահեն Հարությունյանի

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահից հետո Երևանում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար ընդդեմ Շահեն Հարությունյանի վարչական դատարան է դիմել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետարանի հաստատմամբ։ «Իրենց հիմնական պահանջն էն ա, թե ինչի դու չես քաղաքապետարան իրազեկում ներկայացրել որ դուք հավաք և ցույց եք անելու»,- «Ա1+»-ին ասում է Շահեն Հարությունյանը։ Հիշելով երեք ամիս առաջվա հանրահավաքներն ու երթերը, Շահեն Հարությունյանը վստահեցնում է՝ հավաքները եղել են ինքնաբուխ, իսկ այդ պարագայում քաղաքապետարան իրազեկում ներկայացնելու կարիք չկար։ «Եվ հենց պարոն Օսիպյանն էլ ասում էր՝ այո, դուք իրավունք ունեք իրականացնելու հավաք, ուղղակի մի քիչ սենց, մի քիչ նենց…։ 7 օր շարունակ համ նստացույց էինք իրականացնում, համ երթ-հանրահավաքներ, ոչ մի անգամ մեզ չեն ասել, որ ձեր հավաքն անօրինական է»։ 18-ամյա Շահենը 2013-ի նոյեմբերի 5-ի գործով արդեն իսկ 4 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել։ Նա մտավախություն ունի, որ 5 վարչական գործերի ի հայտ գալը կարող է բանտում հայտնվելու պատճառ դառնալ։ «Հիմա իմ մոտ կան բազմաթիվ վարչական իրավախախտումներ, որոնք ապօրինի և շինծու են ստեղծված իմ գլխին։ 2-3 վարչական խախտումներ են ստեղծել իմ գլխին, որ երբ ուզենան ինձ բանտ մտցնեն»։ Շահենն այս օրերին բանակ գնալու համար բժշկական զննությունների է ենթարկվում։ Ըստ նրա՝ իր հիվանդությունների ու դատվածության պատճառով ինքը ենթակա չէ բանակ զորակոչման։ Իսկ օրերս էլ բժշկական հանձնաժողովը նրան հոգեբուժարան էր ուղարկել։ «Իշխանությունները դեռևս չեն հրաժարվել իրենց որդեգրած ձեռագրից, փորձում են ամեն կերպ ինձ ճնշել ու քաղաքական դաշտից հեռացնել։ Ճնշումները սաստկացել են, էլ փորձում են հոգեբուժարան ուղարկել զինակոչի անվան տակ, հիմա էլ այս դատական գործերը»։ Շահենն իր քայլերի մասին պատմում է բանտում գտնվող հորը՝ Շանթ Հարությունյանին, և վայելում է ծնողների աջակցությունը։ Դատական անվերջ ձգվող պատմությունները կոփել են երիտասարդին՝ հուսահատեցնելու փոխարեն։ «Եթե ես 14-15 տարեկանում չկոտրվեցի քաղաքական և քրեական պատասխանատվությունից, ուստի վարչական դատվածությունը խնդիր չէ, որ կոտրվեմ»։ Արդեն հայտնի են ոստիկանությունն ընդդեմ Շահեն Հարությունյանի վարչական 5 գործերից 2-ի դատական նիստերի օրերը։ Առաջին գործի քննությունը հունիսի 20-ին է, երկրորդինը՝ հունիսի 23-ին։  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am