Հայաստանն էլ հակառակորդ չունի՞, ջան-ջիգյար, ախպերությո՞ւն թուրքերի հետ

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելլը Twitter-ի իր էջում կրկին գրառում է կատարել Արցախում կռվող վարձկանների մասին: «Համզա միավորման վարձկաններից մեկը, որը եղել է Ադրբեջանում, պատմել է, թե Թուրքիան խաբել է` որտեղ են իրենք գնում, իրենց հետ թուրք զինվորականներ չեն եղել, և որ իրենք ավելի վախեցած էին ոչ թե հայ, այլ ադրբեջանցի զինվորներից, որոնք իրենց շատ վատ են վերաբերվել»,- գրել է լրագրողը:

Առհասարակ, Արցախում պատերազմի առաջին իսկ օրերից հենց միջազգային մամուլը լայնորեն բարձրաձայնում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի միջոցով Ադրբեջանի կողմում կռվող վարձկան ահաբեկիչների թեմային: Մի քանի հետաքննող հայտնի լրագրողները թվիթերի իրենց էջերում փաստեր էին հրապարակում՝ հղում անելով իրենց աղբյուրներին, նշում կոնկրետ փաստեր:

Հոկտեմբերի վերջերին «Region Monitor»-ը վերծանել և թարգմանել էր «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի`զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։

Ուշագրավ է, որ ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել էր սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։ Իսկ ձայնագրությանը ուղեկցող գրառումից պարզ է դառնում, որ վարձկաններին դեռ շարունակում են ուղարկել Ադրբեջան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նրանք Լիբիա են ուզում գնալ, բայց նրանց խաբեությամբ Ադրբեջան են տանում։

Ադրբեջանում սիրիացի վարձկանները ունեն մեծ քանակի սպանվածներ, որոնց թուրքական Քիլիս քաղաք, այնուհետև Սիրիա են տեղափոխել գաղտնի, գիշերով: Մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, որ արաբ վարձկանների հետ կապված արաբ օգտատերերի մոտ հանդիպում էին հետևյալ բովանդակության գրառումներ, որոնք փաստում էին, որ՝ հիմնականում Սիրիայի Իդլիբ, Հալեպ նահանգներից են հավաքել վարձկաններին, որ վարձկանները աղքատ ընտանիքներից են եղել, իրենց ամսական վարձատրությունը Սիրիայում կռվելու համար եղել է 200 թուրքական լիրա (շատ էին տեղեկությունները, Թուրքիան չի վճարում խոստացված աշխատավարձը), որ Ադրբեջանում խոստացել են 1500 դոլար ամսական աշխատավարձ, որը չեն տվել, և որ թուրքերը իրենց հովանու տակ գործող կառույցների միջոցով հավաքագրել են վարձկաններին ու ասել, որ վերջիններիս գործը Ադրբեջանում լինելու է թուրքական (ադրբեջանական) ռազմավարական օբյեկտների ու սահմանների պաշտպանությունը:
Միջազգային մամուլը պարբերաբար տեղեկացնում էր, որ Ադրբեջանում սիրիացի վարձկանները ունեն մեծ քանակի սպանվածներ, նշվում էին կոնկրետ թվեր: Դեկտեմբերի կեսին բրիտանական BBC-ն անգամ հոդված հրապարակեց՝ ազդարարելով, որ Սիրիացի վարձկաններին Ադրբեջանն օգտագործել է որպես «թնդանոթի միս»...

Թուրքիան և Ադրբեջանը հերքում են սիրիացի վարձկանների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, մինչդեռ 4 սիրիացիներ BBC-ին պատմել են, որ Ադրբեջանում պահակային ծառայության համար գրանցվելուց հետո իրենց անսպասելիորեն նետել են առաջնագծի մարտերի մեջ: Ըստ հոդվածի՝ մասնավորապես, նրանցից մեկի խոսքով՝ իր ընկերներից մեկն իրեն հայտնել է, որ Ադրբեջանում լավ գործ կա, և պահանջվում է միայն ռազմական անցակետում հսկողություն կատարել: «Նրանք մեզ ասել են, որ մեր առաքելությունն է լինելու ծառայել սահմանին որպես հսկիչ՝ խաղաղապահ: Նրանք առաջարկում էին ամսական 2000 դոլար: Մտածեցի, որ իսկական երջանկություն է մեզ համար»,- ասել է մյուսը վարձկանը, որին լրագրողը պայմանականորեն անվանում է Քութայբա: Երկուսն էլ աշխատանքի դիմել են Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման միջոցով:

Մի տարածքում, որտեղ քչերն են, որ կարողանում են օրական մեկ դոլարից ավելի աշխատել, խոստացված աշխատավարձն իսկապես երջանկություն է թվացել: Նման կերպ հավաքագրվել է 1500-2000 մարդ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայից՝ ռազմական բեռնատար օդանավով: «Ես չէի սպասում, որ ողջ կմնամ,- ասել է Քութայբան:- Հավանականությունը 1 տոկոս էր: Շուրջբոլորը մահ էր»:

Սիրիացի վարձկանները, ըստ BBC լրագրողի, տեղակայվել էին Ադրբեջանի հարավային ճակատում, որտեղ զոհվելու հավանականությունը շատ բարձր էր: «Իմ առաջին մարտը սկսվեց իմ ժամանելու հաջորդ օրը, պատմել է Իսմայիլը, որի անունը նույնպես փոխված է: «Ինձ ու ևս 30 հոգու ուղարկեցին ռազմաճակատ: Մենք մոտ 50 մետր քայլեցինք, հանկարծ մեզ մոտ հրթիռ ընկավ: Ես պառկեցի գետնին: Հրթիռակոծությունն առանց դադարի շարունակվեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները տարիներ էին թվում: Հենց այդ ժամանակ ես ափսոսացի, որ եկել եմ Ադրբեջան»: «Մենք չգիտեինք՝ ինչ անել, ինչպես արձագանքել», - պատմել է մեկ այլ վարձկան՝ Սամիրը՝ հավելելով, որ ինքը և իր հետ եկածների մեծ մասը ռազմական փորձ կամ պատրաստվածություն չեն ունեցել: «Ես տեսել եմ՝ ինչպես էին մարդիկ մահանում, իսկ մյուսները խելագարի նման վազում էին: Նրանք անգամ չէին հասկանում՝ ուր են գնում, քանի որ սովորական քաղաքացիներ էին»: Նրանք բոլորն էլ պատմել են, որ իրենց շատ քիչ են տրամադրել բժշկական աջակցություն կամ պաշտպանական միջոցներ: Վարձկանների խոսքով՝ իրենց ընկերներից շատերը պարզապես արյունաքամ են եղել մարտի դաշտում այն դեպքում, երբ բժիշկները հեշտությամբ կարող էին նրանց փրկել: CNA ռազմական կենտրոնի փորձագետ Մայքլ Քոֆմանը BBC-ի հետ զրույցում ասել է, որ վարձկաններ օգտագործելու նպատակը եղել է նվազեցնել ադրբեջանցի զինվորականների կորուստները: «Նրանք շատ քիչ զոհեր են ունեցել, հատկապես հարավ-արևելքում», ասել էր նա: «Այդ վարձկանները, ըստ էության օգտագործվել են որպես ծախսվող հարձակողական զորքեր՝ դեմ գնալու առաջին ալիքին:
«Քաղաքակիրթ աշխարհի» համար, ասել է թե, բավարար փաստեր կային և հիմա էլ կան՝ որակելու, գնահատելու Թուրքիայի ու Ադրբեջանի համակարգված գործունեությունն ընդդեմ Արցախում խաղաղ բնակչության:

Ինչ աշխատանք է տանում Հայաստանի իշխանությունն այս ուղղությամբ՝ գործընկեր պետությունների հետ: Մենք առհասարակ, ունե՞նք գործընկեր, որոնց հետ աշխատանք տանելով կարող ենք հասնել միջազգային կառույցների անկողմնակալ գնահատականներին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին:

Թե՞ մենք հարևանություն ենք անելու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ վերջիններս Արցախի ճանապարհներից շարունակելու են հայերի գերեվարել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1859 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am