Փաշինյանը «դուխի» միջոցով հաղթելու համոզմունքով տա­պալեց բանակցությունները, անգամ պատերազմի ընթացքում նրան թվում էր` ինչ-որ հրաշքով, «դուխի» շնորհիվ հնարավոր է «բեկում մտցնել» և հաղթել

«Մեր պետության կրած պարտությունից և ազգային նվաստացումից հետո «հաճելի» և «ոգևորիչ» բաներ խո­սելը նշանակում է դասեր չքաղել կատարվածից և գնալ հետագա պարտությունների ճանապարհով: Նախևառաջ, պետք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել, պարտություն էր և նվաստացում, ինչը մեր այսօրվա իշ­խանությունը չի ընդունում, որովհետև, եթե ընդունի, հարց կծագի՝ բա այդ դեպքում ինչո՞ւ եք դեռևս նստած ձեր աթոռներին: Իսկ երկրորդ քայլը պետք է լինի՝ ընդու­նել դառը ճշմարտությունները, ճշմարտություններ, որոնք, մասնավորապես, ինձ համար տհաճ է արտաբերել:

Մինչև 2020 թվականը, մինչև կորոնավիրուսը և պատերազմը, շատերն աշխարհում՛ [այդ թվում՝ ես] համոզված էինք, որ ժողովրդավարությունը, ազատա­կան արժեքները դավանող երկրները բոլոր պարագա­ներում առավելություններ ունեն բռնապետական, մար­դու իրավունքները ճնշող պետությունների հանդեպ: Մեր այդ համոզմունքը հիմնված է այն «կանխավարկա­ծի» վրա, որ մարդը, անհատը՝ իր ներաշխարհով, իր արժեքային համակարգով, իր հմտություններով բոլոր հարցերում ամենակարևոր գործոնն է: Բայց այսօր իմ հավատն առնվազն սասանվել է, և պատճառը տեխ­նոլոգիաների զարգացումն է: Բերեմ մի պարզ օրինակ, տաքսու վարորդը, անշուշտ, ունի իր ներաշխարհը, բայց ձեզ՝ որպես ուղևորի, չի հետաքրքրում, թե ինչ ծխախոտ է նա ծխում, ինչ երաժշտություն է լսում և ինչ քաղաքական հայացքներ ունի՝ ձեզ պետք է, որ նա արագ և անվտանգ հասցնի ձեզ տնից աշխատա­վայր: Եվ եթե համակարգչով ղեկավարվող մեքենան առանց վարորդի մեզ տեղ հասցնի ավելի անվտանգ, ավելի արագ և ավելի էժան, դուք, բնականաբար, կգերադասեք այդ տիպի փոխադրումը: Եթե արդյունա­վետության առումով ներաշխարհը, հայացքները, ազատ կամքը՝ այն ամենը, ինչին մենք՝ ազատական­ներս, հավատում ենք, պակաս կարևոր են, քան տեխ­նոլոգիաները, ուրեմն եկեք ևս մեկ անգամ մտածենք, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում:

Հիմա այդ դատողությունները տեղափոխենք ռազ­մական ոլորտի վրա. մի՞թե նույն օրինաչափությունը չի գործում: Գուցե հենց այդ օրինաչափության պատ­ճառով ոտից գլուխ կոռումպացված բռնապետ Էրդողանն իր համար բարենպաստ արդյունքների է հաս­նում տարածաշրջանում [նաև Արցախում], և այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը», որը ղեկավար­վում է ազատական գաղափարներով, դրան ոչինչ չի կարող հակադրել:

Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, համոզ­ված էր, որ եթե պատերազմ սկսվի, ապա մարդ­կանց, անհատների, ժողովրդի «դուխի» միջոցով հնա­րավոր է հաղթել և նոր տարածքներ գրավել՝ չնայած մասնագետները, այդ թվում՝ ԶՈւ շտաբի պետը, նրան զգուշացնում էին, որ դա այդպես չէ: Այդ հա­մոզմունքով պայմանավորված՝ նա, ըստ էության, տա­պալեց բանակցությունները և անմիտ, խելահեղ հայ­տարարություններ էր անում: Ավելին՝ անգամ պատե­րազմի ընթացքում նրան թվում էր, թե ինչ-որ հրաշ­քով, «դուխի եռալու» շնորհիվ հնարավոր է «բեկում մտցնել» և հաղթել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 561 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am