Ալեն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու լուրերի մասին (video)
Իրավական առումով թե՛ ԱԱԾ-ի, թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունները ես լիովին բավարար եմ համարում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներին, թե ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ-ի գործակալ է:
«Հիմա ով ինչ ասի, պետք է գանք վազելով խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ինչ ասաց»,-ասաց նա:
