ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Շատ կարեւոր է, որ մենք սովորենք հակազդել մարտահրավերներին
Համաշխարհային հանրակցությունը պետք է բարեփոխի ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, այդ թվում՝ անվտանգության բնագավառում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: «Շատ կարեւոր է, որ մենք սովորենք հակազդել մարտահրավերներին: Մենք պետք է բարեփոխենք ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ եւ շահութաբեր լինի, որպեսզի ավելի շատ կապված լինի մարդկանց պահանջմունքների եւ ակնկալիքների հետ,ասել է նա: Ես այժմ ակտիվորեն զբաղվում անվտանգության, զարգացման հատվածի բարեփոխմամբ, կառավարման բարեփոխմամբ, որպեսզի ՄԱԿ-ն ավելի լավ կարողանա կանխել հակամարտությունները, կարգավորել արդեն գոյություն ունեցողները, ավելի ակտիվորեն աջակցել պետություններին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
