ԵԽԽՎ-ում ցանկացած «խավիարասերի» կողքին կա այլ սկզբունքներով առաջնորդվող 2 պատգամավոր. Ս.Ֆարմանյան

  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Շանթ» հեռուստաընկերությ«Հեռանկար» հաղորդման եթերում հայտարարեց,որ այն, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը պետք է մասնակցի ոչ միայն ադրբեջանցիների հետ լեզվակռիվ տալուն, այլ նաև այլ երկրների պատվիրակություններին հուզող թեմաներով քննարկումներին, քաղաքականության մեջ այբբենարանի ճշմարտություն ունի: Եթե  հյուսիսիռլանդական պատվիրակությանը հուզող մի խնդրի մասին ելույթ է ունեցել, դա հայկական լրատվամիջոցների համար հետաքրքրություն ներկայացնող թեմա չէ: Այլ երկրների պատվիրակություններին հուզող թեմաներով զեկույցներով մեր պատվիրակության անդամները հաճախ են հանդես եկել՝ դրանով նաև շահելով տվյալ երկրի համակրանքը,ասաց նա և  անդրադառնալով ԵԽԽՎ պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցին,համաձայնեց, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդարացման մի ճանապարհ է: «Իհարկե, ցանկացած խորհրդարանական վեհաժողովում նման բանաձևի ընդունման նախաձեռնությունն իսկ ծառայեցվում է տվյալ դեպքում մեր հարևան երկրի արտաքին քաղաքական շահերին և ուղիղ համեմատական է բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումների հետ»,- նշեցՍամվել Ֆարմանյանը: Ըստ նրա՝ Միլիցա Մարկովիչի օրինակը չպետք է ընդհանրական կարծիք ստեղծի, թե հասել ենք մի ճգնաժամային իրավիճակի, որտեղ «ծախվածությունը» կամ «խավիարասերությունը», ընդհանրապես արժեքները նյութապաշտությանը ստորադասելու վտանգավոր կամ անլուծելի իրավիճակի է հանգեցրել, դա բացարձակ այդպես չէ: «Ես կարող եմ վստահեցնել, որ հենց ԵԽԽՎ-ում ցանկացած մեկ «խավիարասերի» կողքին կա 2 պատգամավոր, որոնք առաջնորդվում են այլ սկզբունքներով, ի դեպ, այդ փաստարկի հակափաստարկը հենց այն է, որ նույն ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց ստեղծել արտաքին հետաքննող անկախ հանձնաժողով՝ հետաքննելու ԵԽԽՎ անդամների կոռուպցիոն սկանդալներում: Դա ամենամեծ հակափաստարկն է»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am