Իրանը 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել
Իրանը Պարսից ծոցում իր նավթային տերմինալներից 48 ժամվա ընթացքում ավելի քան 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել: Այս մասին հայտնել է Իրանի նավթային տերմինալների ազգային ընկերության գլխավոր տնօրեն Փիրուզ Մուսավին: «Իրանը 48 ժամվա ընթացքում ավելի քան 7.1 մլն բարել նավթ է բեռնաթափել՝ յուրօրինակ ռեկորդ սահմանելով»,- ասել է նա, փոխանցում է ԻՐՆԱ գործակալությունը: Նա նաեւ նշել է, որ իրանական նավթի արտահանման 25-30 տոկոսը բաժին է ընկնում Ասիայում եւ Հեռավոր Արեւելքում ավանդական ներմուծողներին: Մնացածը բաժին է հասնում եվրոպացի գնորդներին եւ նոր գործընկերներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Տերմինալների ենթակառուցվածքների թարմացումից, մոդերնիզացումից եւ վերակազմավորումից հետո ընկերությունն ի վիճակի է միաժամանակ բեռնաթափել 9 նավթային տանկեր»,- ընդգծել է Մուսավին:
