Խոշոր պայթյուն`Թուրքիայում. տեսանյութ
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը գրանցվել է զինվորականների հանրակացարանի հարևանությամբ ու հենց զինվորական փոխադրամիջոցի անցման պահին։ Պայթյունի պատճառներն անհայտ են։ Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ։ Ընդգծվում է, որ պայթյունն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբից ընդամենը 300 մետր հեռավորության վրա։
