Պատգամավոր Հայկ Սարգսյանը միկրոֆոնը խլեց լրագրողի ձեռքից ու մտավ իր աշխատասենյակ (video)

Ես հետեւել եմ ձեր գործունեությանը՝ եւ որոշում եմ կայացրել, որ չեմ պատասխանելու ձեր հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում դիմելով «Yerevan Today»-ի լրագրող Սյուզի Բադոյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Այս մասին հայտնում է news.am-ը:

«Եթե դուք ձեր գործունեության ընթացքում կապացուցեք, որ արժի, որ ձեր հարցերին պատասխանեմ, ես եկող տարի կպատասխանեմ»,-ասաց նա:


Լրագրողը արձագանքեց. «Ես ապացուցում եմ քաղաքացիներին, ես ձեզ ապացուցելու ոչ մի բան չունեմ, մի քիչ շատ մեծ իրավունքներ չեք վերապահո՞ւմ ձեզ: Իմ թեւն ինչո՞ւ էիք քաշում, երբ ես Սյունեքի համայնքների ղեկավարների մասով քրգործի մասով հարց էի տալիս պարոն Ջհանգիրյանին»:

Հայկ Սարգսյանն ասաց, որ լրագրողները գագիկ Ջհանգիրյանին ուզում էին գցել գետնին. «Ես դա նկատեցի, փորձեցի կանխել: Գագիկ Ջհանգիրյանը սայթաքեց, քիչ մնաց ընկներ»:

Լրագրողն էլ պատասխանեց. «Դուք հիմա սադրիչ եք, թե սուտ ասելու վարպետ եք»:

«Ձեզանից ուժեղ սադրիչ ես չեմ պատկերացնում: Նման մեկնաբանություններ այլեւս չանեք, ես ձեզ դա թույլ չեմ տալու»,-ասաց պատգամավորը:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց:

-Դուք նրա կյա՞նքն էիք պաշտպանում ինձնից, լրագրողի՞ց: Ես կադրերը կբերեմ կնայեք:

- Ձեր հարցերը չունեն որեւէ լոգիկա: Դուք կադրերը մի հատ էլ կնայեք, ինչպես էիք բոլոր լրագրողներով Գագիկ Ջհանգիրյանին հետապնդում: Ես փորձեցի...

- Դա մեր աշխատանքն է, այդ դուք էիք մեզ հետապնդում:

- Երբ ես սկսեմ ձեզ հետապնդել, մեր ամբողջ հանրություն ահավոր կուրախանա: Դեռեւս ցավոք սրտի, չեմ սկսել ձեզ հետապնդել:

- Ինչի՞ ցավոք սրտի, սկսեք:

- ես ուզում եմ մտնել իմ աշխատասենյակ:

- Դուք կարող եք մտնել, մենք ձեզ չենք բռնանում, բայց ուզում ենք մի քանի հարցերի պատասխաններ ստանալ, կարելի՞ է:

- Ես ասացի, որ ձեր հարցերին չեմ պատասխանում: Եթե դուք 5-ի կպահեք ձեզ, ես հաջորդ տարի կպատասխանեմ ձեր հարցերին, դւք ձեզ 2-ի եք պահում: Կթողնե/ք ինձ մտնել սենյակ:

- Ես իրավունք ունեմ ձեզ խանգրելու, որովհետեւ դուք պետք է բավարարեք քաղաքացիների պահանջները:

- Ես ճիշտն ասած մտածում էի, որ այս տարի դուք լրագրողներով, հատկապես գողացված միջոցներով սնվող լրագրողներով ձեր գործունեության ոճը կփոխեք:

- Էս ի՞նչ հայտարարություն եք անում, դուք դրա տակից դուրս կգա/ք:

-Այո, դիմեք դատարան, դատարանում կհանդիպենք:

-Շատ համարձակ պատգամավոր եք, անուններով կխոսե՞ք: Դուք հիմա փախչում եք, համարձակը չի փախչում:

Դրանից հետո Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի միկրոֆոնը, հրեց եւ մտավ սենյակ, եւ թույլ չէր տալիս իր հետեւից լրագրողները բացեն դուռը:

Լրագրողը կոչ արեց վերադարձնել խոսափողը:

Քիչ անց Հայկ Սարգսյանը վերադարձրեց միկրոֆոնը եւ կրկնեց, որ չի պատասխանելու տվյալ լրագրողի հարցերին. «Ես ուզում եմ ոչ դուք սադրեք, ոչ էլ տպավորություն ստեղծվի, թե ես եմ սադրում: Խնդրում եմ, եկեք այս 2021 թվականը սկսենք նոր էջից: Կարո՞ղ ենք»:

Սյուզի Բադոյանն էլ ասաց. «Մենք իրար հետ ծանոթ չենք, ես առաջին անգամ եմ ձեզ միկրոֆոն առաջարկում եւ առաջարկում եմ զուտ այն պատճառով, որ դուք իմ թեւից քաշում էիք, եւ թույլ չէիք տալիս իմ լրագրողական աշխատանքն իրականացնել: Ես ակնկալում էի տղամարդավարի ներողություն խնդրել»:

դիտվել է 727 անգամ
Լրահոս
Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ Հիլդա Չոբոյանի բացառիկ ելույթը․ «Ինչ վիճակում են հայ ռազմագերիները Բաքվում» (video) Ոսկու, պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունենք, պետք է ներգրավել ներդրումներ. Հայկ Ալոյան (video) Հանցագործության նոր մշակույթ․ в главных ролях՝ Քննչական կոմիտե․ Ագնեսա Խամոյան (video) Արգելված զենքեր են կիրառվում, 2 տարի հանցավոր պատերազմ է Իրանի դեմ․ Փեզեշքիանի կարևոր մեսիջը Երևանից (video) Զինված ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ (video) «Դամ պահող Ալե՛ն»,ի՞նչ ես ասելու, երբ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտնեն Հայաստան․Դերենիկ Մալխասյան (video) «Շտապ. Նիկոլի բանտերում դանդաղ սպшնում են կռված տղաներին». Նարե Սոսեն սարսափելի դեպք պատմեց (video) Աբսուրդ է․ ընտրություններից հետո այստեղ փակել են գլխավոր հյուրանոցը․ մեզ կոնկրետ հարցեր տվեցին (video) Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ «Լեգենդար COP են անցկացնում՝ 30 մլն դոլար են ծախսել՝ 10 օրվա համար․․․»․ Նարեկ Կարապետյանը ծաղրում է (video) «Դե կտեսնե՛ք՝ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, խաղը դեռ առջևում է»․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հայի կարճատեսություն «Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը Ալեն Սիմոնյանը պաշտպանու՞մ էր զինված ադրբեջանցուն, երբ զանգեց Հաջիևը (video) ՔՊ-ի արածի հետևանքով՝ Հայաստանը զրկվել է որակյալ ու էժան դեղերից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Արփինե Սարգսյանի ոստիկանը հանգստանում էր Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին «Գեղցինե՛ր, էս ու՞մ եք էշի տեղ դնում, Նիկո՛լ․․․ ու՞ր ես տարել էդ 19 մլն-ը» ․ Նարե Սոսե (video) Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում պաշտպան ունի Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am