Իշխանությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2 նոր անդամներին էլ նախագահ դարձնելու խոստում են տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Եվ մայր բուհն այս պահին ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տարվա վերջին օրերին վարչապետի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով։ Վերջինս menu.am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է:

Զավեշտն այն է, որ այս իշխանություններն իրենց հատուկ ոճով երկու նորանշանակ անդամներին՝ Մովսիսյանին ու Քերոբյանին էլ խոստացել են հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել: Ի դեպ, Քերոբյանին այդ պաշտոնում ընտրվելու հարցում խոստացել է աջակցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ Մովսիսյանին հովանավորում է Աննա Հակոբյանը:

Համալսարանականները զայրացած են ու վստահեցնում են, որ ոչ մեկն էլ չի ընտրվելու՝ բավական է համալսարանը ներքաշեն իրենց իշխանական գզվռտոցների մեջ, ԵՊՀ-ն որբի գլուխ չէ, որ համալսարանի հետ կապ չունեցող մարդկանց փողոցից բերեն՝ ղեկավար կարգեն: Իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի հստակ օր դեռեւս նշանակված չէ, այս կամ հաջորդ շաբաթվա վերջին կհրավիրեն, որ ընտրեն հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ քարտուղար, նաեւ լսեն ռեկտորի ԺՊ-ի տարեկան հաշվետվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am