Չկարողացաք իրագործել այն ամենը, որը պետք էր իմ երկրին, ձեր երկրին.չպայքարեցինք սինի դեմ. Աշոտ Երկաթը՝ մտավորականներին (video)
«Պետությունը մի մարմին է, որը մեզնից յուրաքանչյուրը ունակ է պահպանել եւ պետք է պահպանի: Ցավոք, մենք դա չարեցինք: Ես միշտ մտածել եմ, որ մտավորականը գրողներն են, բանաստեղծներն են, երգիչներն են, երգահաններն են, նկարիչներն են, քանդակագործներն են: Ավաղ, այդպես չեղավ: Մտավորականը նա է, ով իր հայրենիքի զինվորն է, իսկ ես հայրենիքի զինվորն եմ»,- Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:
