ՄԻԵԴ-ը հրաժարվել է քննել Ասկերովի եւ Գուլիեւի դիմումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դիմումները: Trend-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Եվրադատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սեկտորի ղեկավար Չինգիզ Ասկերովը: Սակայն դատարանը հրաժարվել է դիմումը քննել նախադեպի կարգով: Ասկերովի կարծիքով դա վկայում է «նրա կողմնակալության մասին»: Ասկերովը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Եվրադատարան այդ հարցով, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել:
