Պուտինը վստահ է
ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները կապելն ուղղակի անիմաստ է, վաղ թե ուշ Եվրոպայի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է RIA Novosti-ն: «Եվրամիության կողմից պատժամիջոցները հանելու վերջնական որոշումը Մինսկի գործընթացի տրամաբանական լուծման հետ կապելն այսօր անիմաստ է, քանի, որ կրնում եմ՝ Ռուսաստանի կողմից չէ այդ գունդը: Մենք դրան հանգիստ ենք վերաբերվում, վստահ ենք, որ վաղ թե ուշ տեղի կունենա Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա:
