Թուրքիան սրեց իրավիճակը

Թուրքիան Սիրիայի հյուսիսում գնդակոծել է 4 տարածաշրջան Թուրքիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողություններ ձեռնարկել «Դեմոկրատական միություն» կուսակցության զինյալների դեմ, որի մեջ միավորված են սիրիացի քրդերը, մի քանի օր առաջ հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հավելելով․ «Անհրաժեշտության դեպքում մենք Սիրիայում կարող ենք ձեռնարկել նույն գործողությունները, ինչ արել ենք Իրաքի Կանդիլում»,- ասել է նա՝ նկատի ունենալով անցյալ տարի Իրաքի հյուսիսային Կանդիլ լեռներում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերի ռմբակոծումները: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի բարեկամները և դաշնակիցները կօգնեն իրենց այդ հարցում: Հիշեցնենք, որ Թուրքիայում սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը համարվում է ահաբեկչական խմբավորում: Երկու օր առաջ տեղեկություն ստացվեց, որ թուրքական հրետանին կիրակի վերստին կրակ է բացել Սիրիայի տարածքի վրա՝ այս անգամ հրետանային հարվածներ հասցնելով Հալեպի նահանգում գտնվող երկու բնակավայրի։ Խոսքը Մարիմին և Անաբ բնակավայրերի մասին է, որոնք գտնվում են Թուրքիային սահմանակից Աֆրին քաղաքի մոտ։ Դրանցի առաջ թուրքական հրետանին կրակել է Միննեխ ավիաբազան գրաված Սիրիայի քրդերի ջոկատների վրա։ Սիրիայի հյուսիսում գտնվող Ազեզ քաղաքի շրջանում Թուրքիայի տարածքից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների 29 զինյալ, հայտարարեց Սիրիական ազատ բանակի հրամանատարներից մեկը։ Այնուհետև Սիրիայի ԱԳՆ-ն հայտնեց, որ 12 պիկապներից բաղկացած շարասյունը, որոնք հագեցած են խոշոր տրամաչափի գնդացիրներով, Թուրքիայի սահմանից մուտք են գործել երկրի տարածք։ Նաև հայտնում էին, որ շարասյունը բաղկացած է եղել մոտ 100 զինված անձանցից, որոնց մի մասը, ենթադրաբար, զինվորներ ու վարձկաններ են Թուրքիայից։ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում գնդակոծել են 4 տարածաշրջան՝ անդրսահմանային սպառնալիքների արձագանքման միջոցառումների շրջանակում, մեկ օր անց հաստատեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։ «Դեմոկրատական միության» և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ուժերը Թուրքիայի տարածքի ուղղությամբ ականանետային արկ են արձակել։ Արձագանքման միջոցառումների շրջանակում պատասխան է տրվել զսպման նպատակով՝ կապված մեր երկրի ուղղությամբ կրակի բացման հետ։ Կրակը բացվել է Քիլիս նահանգից հաուբիցների մարտկոցներից մարտական միավորներին, որոնք նկատվել են Մարանազ, Սիջարնազ, Մանագ աերոդրոմի և Թալ Ռաֆաթ շրջաններում։ Մեր կողմից կորուստներ չկան։ Հակառակորդի կողմի վերաբերյալ ոչինչ չգիտենք»,- ասել է նա։ Միաժամանակ Իսմեթ Յըլմազը հավելեց, թե Թուրքիայի իշխանությունները զորք չեն ուղարկել Սիրիա և մտադիր չեն դա անել, չունեն մտադրություն, որպեսզի թուրք զինվորները մտնեն Սիրիա: Անկարան պնդում է, թե Սիրիայի ժողովրդի կողքին է, չի նվաճել նրա տարածքը Այսինքն, շաբաթ օրվանից թուրքական հրետանին գնդակոծեց քուրդ ինքնապաշտպանական ուժերի մարտիկներին Միննեհ ավիաբազայում և մերձակա գյուղում: Դավութօղլուն դա անվանել է պատասխան քայլ քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության կողմից Թուրքիայի սահմաններին սպառնալիքի հետ կապված և նրանից պահանջել է թողնել իր դիրքերը Հալեպից հյուսիս, ինչը սիրիացի քրդերի կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը մերժել է: Այդ գործողություններին ի պատասխան՝ Սիրիայի իշխանությունները կիրակի նամակներ են ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին: Նամակներում ասվում է, որ Դամասկոսը վճռականորեն դատապարտում է «Թուրքիայի կողմից հարձակումները Սիրիայի բնակիչների վրա, ինչպես նաև Անկարայի կողմից արաբական պետության տարածքային ամբողջականության խախտումը»: Դրանցում նաև համաշխարհային կազմակերպությանը կոչ է արվում «կատարել իր պարտավորությունները և վերջ դնել թուրքական ռեժիմի հանցագործություններին»: Օրեր առաջ թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիան մոտ 100 հատուկջոկատային է ուղարկել Սիրիայի քրդերի դեմ գործելու համար։ Մինչդեռ երեկ Կիևում Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Սիրիայում չկան թուրք զինվորներ․ «Մենք Սիրիայի ժողովրդի կողքին ենք և երբեք չենք նվաճել նրա տարածքը»։ Թուրքական զորքերը սահմանային շրջանում գնդակոծվել են Սիրիայի տարածքից, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը․ «Այսօր հարձակման է ենթարկվել Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի մեր սահմանակետը։ Զինվորականները պատասխան կրակ են բացել»։ Բիլգիչի խոսքով՝ հակահարվածից տուժել են Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության ուժերը։ Իսկ երեկ Թուրքիայի վարչապետը կրկին վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին՝ նրանցից պահանջելով լքել Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Միննեխի օդանավակայանը։ Դավութօղլուն սպառնացել է, որ հակառակ դեպքում Թուրքիան ամբողջովին կոչնչացնի նրա ենթակառուցվածքը. «Մենք թույլ չենք տա Ազեզ քաղաքի անկումը։ YPG-ը չի անցնի Եփրատ գետից արևմուտք և Աֆրինից արևելք։ YPG-ի դեմ պայքար կմղվի այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, և այն չափով, որչափով անհրաժեշտ է։ Նրանք պետք է լքեն (Միննեխի) օդանավակայանը։ Եթե նրանք չլքեն այն, ապա մենք ամբողջովին շարքից կհանենք այն»։ ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Սիրիայի հյուսիսին հրետանային հարվածներ հասցնելը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, որի ժամանակ Անկարային կոչ է արել դադարեցնել Սիրիայի հյուսիսին հրետանային հարվածներ հասցնելը։ Ըստ Սպիտակ տան` ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է տվյալ տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացման անհրաժեշտությունը։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում, որ Սիրիայի քրդերի ուժերը չօգտվեն ներկայիս հանգամանքից և հավելյալ տարածքներ չգրավեն թուրքական սահմանի մոտ։ Նա Թուրքիային կոչ է արել ցուցաբերել փոխադարձ զսպվածություն՝ դադարեցնել հրետանային հարվածներն այդ տարածաշրջանում։ Իսկ Թուրքիան ապշած է ոչ վաղ անցյալում ԱՄՆ պետդեպարտամենտի արած այն հայտարարության կապակցությամբ, որում մեկ հարթակի վրա են դրվել Անկարան ու Սիրիայի քուրդ խռովարարները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը։ Խոսքն ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի այն հայտարարության մասին է, որում Թուրքիային ու Սիրիայի քրդերին կոչ է արվել կենտրոնանալ ընդհանուր թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել էր ընտրություն կատարել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև։ Թուրքիան Սիրիայում պետք է կատարի լարվածության նվազման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ժնևում ու Մյունխենում, երեկ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ պատասխանելով Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերին հրետանային հարվածներ հասցնելու ու Սիրիա ռազմական ներխուժում նախապատրաստելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ հարցին: «Մի քանի օր առաջ մենք բոլորս՝ ներառյալ Թուրքիան, քննարկել ենք Սիրիայում հրադադարի ու լարվածության նվազման հարցերը։ Բոլոր ուժերը՝ ներառյալ Թուրքիան, պետք է գործեն այդ ուղղությամբ»,- ասել է Մոգերինին։ Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am