Ուզում են արյուն թափե՞նք․ էս իշխանությունն է արյուն թափել սիրում․ Երվանդ Երզնկյան (video)
Եթե մի քանի հոգի կան, որ հեռու են քաղաքականությունից, այդ մի քանի հոգուց մեկը ես եմ, գուցե դա լավ բան չէ, բայց 1988 թվականի հանրահավաքներից առ այսօր ոչ մի հավաքի չեմ մասնակցել, և դա չի նշանակում, որ ես չունեմ քաղաքացու դեմք։ Այս մասին մտավորականների հավաքի ժամանակ ասաց կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը։
