Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Լևոն Զեքիյանին քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի առթիվ

Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի՝ 50-­ամյակի կապակցությամբ շնորհավորական պատգամ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Թեպետ նման առիթներով շնորհավորանքներն ուղարկվում են պատկան բաժինների կարդինալների կողմից, սակայն Զեքիյանի պարագայում Սուրբ Աթոռի կողմից բացառություն է արվել և շնորհավորական պատգամն ուղարկվել է անձամբ Ֆրանցիսկոս պապի ստորագրությամբ: Ներկայացնում ենք շնորհավորական ուղերձի հայերեն թարգմանությունը: «Պատվական եղբայր, Կոստանդնուպոլսի Հայոց արքեպիսկոպոս Լևոն Պողոս Զեքիյանին, Մինչ վարում ենք Պետրոսի Հաջորդի ծանրագույն պաշտոնը, վայելում ենք համայն աշխարհի եպիսկոպոսների հոգևոր եզակի օժանդակությունը, ովքեր տարբեր շրջաններում ավետում են Քրիստոսի Ավետարանը՝ սփռելով փրկարար վարդապետությունը: Նրանց մեջ ես նաև Դու, Պատվական Եղբայր, որ պետք է տոնես Քահանայությանդ ոսկե հոբելյանը: Այս բարեբախտիկ առիթով սիրահոժար ուղղում ենք Քեզ այս սրտաբաց խոսքերը՝ մասնակցելու քո ուրախությանը՝ վերհիշելով նվիրումիդ գլխավոր հանգրվանները: Հազիվ տասներկու տարեկան մուտք գործեցիր Վենետիկի Հայոց Մխիթարյան միաբանության ընծայարանը: Լրացնելով հանձնարարված ուսումները՝ 1967 թվականի մայիսի 21­-ին քահանայական ձեռնադրություն ստացար: Իսկույն նվիրվեցիր եռանդուն գործունեության՝ ի նպաստ Վենետիկի փոքր հայ համայնքի հոգևոր բարվոքության, ցուցաբերելով միանգամայն էյկումենիկ հոգածություն: Միաժամանակ հաջող կերպով կատարեցիր դասախոսի պաշտոնը՝ թե Վենետիկի, թե Հռոմի քահանայապետական Արևելյան ինստիտուտում, ինչպես նաև խորհրդականի պաշտոնը Արևելյան եկեղեցիների խորհրդում: Հովվական նվիրումիդ նոր հանգրվանը սկսեցիր 2014 թվականին, երբ մենք բարձրացրեցինք քեզ եպիսկոպոսական աստիճանի ու առաքելական կառավարիչ կարգեցինք Կոստանդնուպոլսի Հայոց արքեպիսկոպոսական թեմին: Փութաջան գործունեություն ծավալեցիր՝ ի սպաս Ավետարանի քարոզչության, խորհուրդների մատակարարման: Մասնավոր հոգածություն ցուցաբերեցիր ընտանիքների հանդեպ, որոնց օժանդակեցիր, դժվար կացության մեջ ուրախություն և քրիստոնեական ճշմարիտ հույս ներշնչելով նրանց առօրյա կենցաղին քո աղոթքով, բարեհոգի վերաբերմունք ցույց տվեցիր, ինչի համար քեզ գնահատում են նաև ոչ քրիստոնյաները: Հիշենք նաև գործունեությունդ՝ ի նպաստ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակման գործում, աչալուրջ աշխատանքդ Թուրքիայի Եպիսկոպոսաց համաժողովում, որտեղ ներկայում նախագահում ես, ինչպես նաև Հայոց Մխիթարյան Միաբանությունում Քահանայապետական պատվիրակիդ պաշտոնը, որ անցյալ տարվանից խոհեմաբար առաջ ես տանում: Ուրեմն, Քահանայական ձեռնադրությանդ ոսկե հոբելյանի առթիվ աղոթում ենք, որ աստվածային մխիթարությունը սփոփի քեզ և վարձահատույց լինի քո արժանիքներին: Քեզ ենք շնորհում սիրով մեր Առաքելական օրհնությունը, որը տարածում ենք նաև հոտիդ բոլոր հովիվներին և հավատացյալներին, ինչպես նաև նրանց, ովքեր պետք է մասնակցեն հոբելյանդ նշելուն: Իսկ մինչ այդ խնդրում ենք ձեր բոլորի աղոթքը, որպեսզի կարողանանք ամենաարդյունավետ կերպով կատարել Պետրոսյան Մեր պաշտոնը»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am