Վրաց Օմբուդսմենը` ադրբեջանցի լրագրողի առեւանգման մասին

Վրաստանի մի շարք Հասարակական կազմակերպություններ արձագանքել են ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի անհետացման փաստին: ՀԿ-ները հայտարարություն են տարածել` կոչ անելով կառավարությանը, խորհրդարանին եւ դատախազությանը, հրապարակավ բացատրել լրագրողի ազատազրկվելու եւ Ադրբեջանում հայտնվելու գործընթացում ՝Վրաստանի հնարավոր մասնակցությունը: Հարցին արձագանքել է նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին, իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումը կատարելով. «Կամ պիտի լսենք բացատրություն ՆԳՆ-ի եւ պետանվտանգության ծառայության կողմից, թե ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից Բաքվում հայտնվել, կամ էլ թող այս կառուցները քաղաքական պատասխանատվություն կրեն` SHAME, GEORGIA»… Հիշեցնեք, Թբիլիսում «անհետացած» ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին գտնվում է Ադրբեջանի տարածքում, ինչի մասին պարզ դարձավ մամուլի հրապարակումներից, որոնց համաձայն լրագրողը զանգահարել է փաստաբան Նեմատ Քերիմլուին և օգնություն խնդրել: Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առեւանգման մեջ մասնակցել է նաեւ վրաստանյան կողմը: Ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Աֆգան Մուխտարլիին վերջին անգամ տեսել են մայիսի 29-ին, երեկոյան ժամը 19:00-ի շրջանում: Նա հանդիպել է իր ընկերոջը, այնուհետև զանգահարել կնոջը և ասել, որ շուտով տանը կլինի, ինչից հետո լրագրողի հետ կապ հաստատել հնարավոր չի եղել: Ինչպես «Ազատություն ռադիոկայանի» վրացական ծառայությանը փոխանցել է լրագրողի մեկ այլ փաստաբան Էլչին Սադիկղովը,  Մուխթարլիին առեւանգել են Թբիլիսիում սեփական տան հարակից տարածքից եւ բռնի կերպով մեքենա նստեցրել: «Առեւանգողները չեն ներկայացել, սակայն ադրբեջանցի լրագրողը կարծում է, որ դրանք Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել»,- ասել է նա: Լրագրողի կինը հայտարարել է, որ վերջինիս անձնագիրը եւ այլ փաստաթղթերը գտնվում են Թբիլիսիում: Մուխթարլիի կնոջ` Լեյլա Մուստաֆաևայի և ընկերոջ` Դաշգին Աղալարլիի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում նրան հետևել են, հավանաբար ադրբեջանցիներ: Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի հատկանիշներով (ազատության ապօրինի սահմանափակում): Մուխթարլին հայտնի է որպես Ադրբեջանի իշխանություններին քննադատող: 2015 թվականից նա ստիպված է եղել բնակվել Թբիլիսիում: Մուխթարլին զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի` Վրաստանում ունեցած բիզնես կարողությունների հետաքննությամբ: aliq.ge

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am