Սիրիայում ռուսական հրթիռներով ԻՊ-ի օբյեկտների խոցման տեսանյութը
Ruptly-ն հայտնում է,որ Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը կադրեր է տարածել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների խոցման վերաբերյալ: Նշվում է, որ նկարահանումը կատարվել է անօդաչուից: Ինչպես արդեն հաղորդվել է, հարվածը հասցվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատից եւ «Կրասնոդար» սուզանավից արձակված «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռներով:
