Աննախադեպ փաստեր` Նիկոլի Հայաստանի մասին-1

 

Տարին ամփոփելիս ընդունված է ի մի բերել անցած տարվա հիմնական արդյունքները։ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության անցած երկու տարիներին ավանդաբար հրապարակում էր <> հաշվետվութունը, որտեղ
ներկայացվում էին իր հիմնական ձեռքբերումները։ Նիկոլ Փաշինյանն այս տարի կարծես թե չի շտապում հրապարակել իր ավանդական 100 փաստերը, ինչն անում ենք մենք՝ պահելով ժանրի կանոնները։ Եվ այսպես՝ 100 փաստ Նիկոլի նոր Հայաստանի մասին՝ անցնող 2020 թվականի արդյունքներով։


Փաստ 1․ Փաշինյանի վարած անհեռատես ու կարծանարար արտաքին քաղաքականության պատճառով, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց պատերազմ․ թուրք-ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախի վրա բոլոր ուղղություններով։


Փաստ 2․ Պատերազմը տևեց 44 օր՝ չնայած գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին պատերազմն սկսվելուց երեք օր անց ներկայացրել էր վերլուծություն, ըստ որի՝ մեր զինված ուժերը դիմակայելու ռեսուրս չունեն, և անհրաժեշտ է պատերազմը շտապ՝ օր առաջ, կանգնեցնել։


Փաստ 3․ Պատերազմի 3-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ դադարեցվել է զորահամալրումը։


Փաստ 4․ Պատերազմի ընթացքում Արցախյան նախորդ պատերազմում հաղթանակներ կերտած փառապանծ գեներալներին և հրամանատարներին արգելվել է միջամտել ռազմական գործողությունների կազմակերպմանը․ նրանց /Լևոն Մնացականյանյան, Յուրի Խաչատուրով, Վիտալի Բալասանյան, Մովսես Հակոբյան և այլն/ արգելվում է մուտք գործել հրամանատարական կետ։


Փաստ 5․ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի հանձնարարությամբ, գործուղվել է Արցախ, ինչպես պարզվեց ավելի ուշ, զորքին բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով։


Փաստ 6․ Փաշինյանն անձամբ հաստատեց տեղեկատվությունը, որ տիկին Աննան մուտքի իրավունք է ունեցել հրամանատարական կետ, որտեղից վարչապետի ցուցումով հեռացվել է գեներալ Մովսես Հակոբյանը։


Փաստ 7․ Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար լայվ էր մտնում Ֆեյսբուքով․ նա հավատացնում էր, որ հաղթում ենք, հրամայում էր զենք վերցնել և մեկնել մարտի դաշտ, մի քանի անգամ խոսեց, որ բանակում դավաճաններ կան, որոնք զինվորներին համոզում են, թե Նիկոլը հողերը ծախել է։


Փաստ 8․ Պատերազմի ամենթաժ օրերին վարչապետ Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվեց ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը․ պատճառների մասին որևէ հիմնավորում չնշվեց։


Փաստ 9․ Պատերազմի ավարտից հետո Փաշինյանը նորից խոսեց դավաճանների մասին, անգամ հայտարարեց, թե զենքի պահեստից զենք չեն տվել զինվորին․ առ այսօր որևէ դավաճան հայտնաբերված չէ։


Փաստ 10․ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ստեղծեց <<Էռատո>> ջոկատը և մեկնեց առաջնագիծ․ առ այսօր հայտնի չէ, թե նրանք որ դիրքերն են պաշտպանել։


Փաստ 11․ Պատերազմի ողջ ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ստում էր, թե մենք հաղթում ենք։


Փաստ 12․ Թշնամին հռթիռակոծեց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Ստեփանակերտի ծննդատունը, քաղաքացական տարբեր օբյեկտներ, որոնց մասին միջազգային հանրությունը լիարժեք դատապարտող գնահատական չտվեց։


Փաստ 13․ Թշնամին օգտագործեց քիմիական զենք, որի մասին միջազգային հանրությունը դատապարտող գնահատական չտվեց։


Փաստ 14․ Թշնամին օգտագործեց սիրիացի վարձկան ահաբեկիչների, որի մասին միջազգային հանրությունը դատապարտող լիարժեք գնահատական չտվեց։


Փաստ 15․ Պատերազմի ընթսացքում մեր հարևան Վրաստանը, որի հետ ավանդաբար ունեցել ենք բարեկամական հարաբերություն, արգելում էր ոչ միայն զենքի տեղափոխումը Հայաստան, այլ անգամ հումանիտար բեռների մուտքը, որը լուծվեց մեծ դժվարությամբ։


Փաստ 16․ Պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ջանքերով 3 անգամ հրադադարի հուշագրեր ստորագրվեցին, որոնք, սակայն, չպահպանվեցին։


Փաստ 17․ Պատերազմի ընթացքում ոչնչացվեց հայկական զինուժի սպառազինության մի զգալի մասը՝ ավելի քան 75 տոկոսը։


Փաստ 18․ Պատերազմի ընթացքում մեր Իսկանդերները այդպես էլ չհարվածեցին թշնամու ռազմավարական կարևոր օբյեկտներին՝ նավթագազամուղներին։


Փաստ 19․ Պատերազմի 44-րդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է մի ցավոտ թուղթ՝ կապիտուլացիայի ակտ, որով վերջ է տրվում պատերազմին, սակայն մենք կորցնում ենք Արցախի մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը։


Փաստ 20․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մինչև նոյեմեբրեի 9-ը՝ դեռևս հոկտեմբերի 20-ին, Փաշինյանին առաջարկվել է ավելի լավ պայմաններով հրադադար՝ Շուշին և Հադրութը դեռևս մեր հսկողության տակ էին, որին, սակայն, Փաշինյանը չի համաձայնել, և այդ փաստը հարուցել է Պուտինի զարմանքը։


Փաստ 21․ Համաձայն նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի ակտի առաջին կետի՝ հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։


Փաստ 22․ Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը խախտվեց, և պատերազմի դադարից մեկ ամիս անց Հադրութի շրջանի հայկական տիրապետության տակ գտնվող երկու գյուղերը անցան թշնամուն։

Շարունակելի

Հայկ Դավթյան

դիտվել է 13590 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am