Սենատոր ՄաքՔեյնը Ռուսաստանն ավելի վտանգավոր է համարում, քան ԴԱԵՇ-ը

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄաքՔեյնը Ռուսաստանին եւ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ամենամեծ մարտահրավերը, ավելի մեծ մարտահրավեր, քան իրենից ներկայացնում է ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորումը»։ Ավստրալիա կատարած այցի ժամանակ հեռուստատեսությանը տված հարցազրույցում սենատոր Ջոն ՄաքՔեյնն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը փորձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր ազդեցությունը գործելու ջանքերով «ոչնչացնել ժողովրդավարության հիմքերը»։ «Չեմ տեսնում փաստ այն մասին, որ նրանց դա հաջողվել է անել, սակայն նրանք փորձել են եւ շարունակում են փորձել։ Վերջերս էլ նրանք փորձել են ազդել Ֆրանսիայի ընտրությունների արդյունքի վրա։ Այդ պատճառով Ռուսաստանին եւ Վլադիմիր Պուտինին, որին հաջողվեց մասնատել Ուկրաինան, եւ որը ճնշումներ է բանեցնում բալթյան երկրների վրա, համարում եմ մեր առջեւ կանգնած ամենամեծ վտանգը»,- ասել է ՄաքՔեյնը։ ՄաքՔեյնը նման հայտարարությամբ է հանդես գալիս այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնվել է Ռուսաստանի հետ կապեր ունենալու կասկածով հետաքննության ներքո։ Ըստ կասկածների, Թրամփի փեսան՝ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները փորձել է մինչեւ Թրամփի երդմնակալությունը, հետին ուղիներով կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ։ «Դա ինձ ամենեւին դուր չի գալիս։ Գիտեմ, որ վարչակազմի որոշ պաշտոնյաներ ասում են, թե դա սովորական ընթացակարգ է։ Սակայն ես այդպես չեմ կարծում, երբ այն տեղի է ունենում պաշտոնամուտից առաջ եւ երբ խոսքը վերաբերում է մեկին, որը չի զբաղեցնում նշանակովի պաշտոն»,- ասել է կոնգրեսականը։ Այս հարցի շուրջ Կոնգրեսում շուտով վկայություններ է տալու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին։ Քոմիին Թրամփը վերջերս ազատեց պաշտոնից։ Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփն ավելի վաղ խնդրել էր նրան դադարեցնել Ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի նկատմամբ եւ Կրեմլի հետ իր սերտ կապերի հարցով սկսված հետաքննությունը։ Թրամփը հերքում է Ռուսաստանի հետ գաղտնի համաձայնության գալու հարցով բոլոր մեղադրանքները։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը նշանակվել է այս գործն ուսումնասիրելու հատուկ խորհրդատու։ Իսկ Կոնգրեսում մի քանի հանձնաժողովներ, իրենց հարցերին պատասխանելու համար այստեղ են հրավիրել Թրամփի ներկա ու նախկին մի շարք օգնականների։ Տեսանյութը՝ այստեղ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am