Այնտեղ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի անունը

Արցախի Հանրապետության ազգային անվատնգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել՝ Արցախի կորսված շրջանները հետ բերելու և հետագա անելիքների հետ կապված։

Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են: Բալասանյանի խոսքով՝ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցում:
«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը: «Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու»,- նշել է նա:

Բալասանյանը նաև չի բացառել, որ արցախցիները կարող են ստանալ ՌԴ քաղաքացու անձնագրեր։ Նման հայտարարությունները, հենց այնպես, օդից վերցված չեն կարող լինել, հատկապես եթե դրանք հնչում են Բալասանյանի շուրթերից։ Նախ նրա հայտնվելը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում, եթե հաշվի առնենք Բալասանյանի՝ ՀՀ և ԱՀ իշխանությունների հանդեպ ցուցաբերած բացահայտ ընդդիամդիր և քննադատական կեցվածքը, արդեն իսկ շրջադարձային էր որպես քաղաքական լուծում։ Ներկա իրավիճակում Բալասանյանը փաստացի Արցախի ղեկավարն է, քանի որ և՛ գերիների վերադարձի, և՛ Արցախի կարգավիճակի, և՛ կորցրած շրջանները ետ բերելու հարցերը գտնվում է Բալասանյանի ղեկավարման տիրույթում, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայությունն այս պահին զուտ սիմվոլիկ բնույթ է կրում։

Պազ է, որ ներկայումս Արցախում իշխանության առանցքային պաշտոններում նշանակումներն արվում են ռուսական կողմի համաձայնությամբ։ Ենթադրաբար այս փուլում Բալասանյանի կոշտությունն ու հողերը թշնամուն հանձնելու հարցում ընդգծված անզիջում կեցվածքը ձեռնտու է նաև ռուսներին՝ իրենց հետագա պլանների իրագործման համատեքստում։ Ամենամտահոգիչն, անշուշտ, արցախցիներին ռուսական անձնագրեր բաժանելու հարցն է, բայց դա այլևս անշրջելի գործընթաց է։ Ամենակարևորը շրջանները ադրբեջանական վերահսկողությունից դուրս բերելու հանելուկն է, որին հավատալը, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, չափազանց դժվար է։ Մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ներառյալ ազատագրված բոլոր շրջանները, կորցրել ենք հաղթանակի խորհդանիշ Շուշին, տվել ենք հազարավոր զոհեր, ունենք տասնյակ հազարի հասնող վիրավորներ։

Ըստ էության հայտնի չէ, թե այժմ ինչ է կատարվում Արցախում։ Շատ թարմ դեպք՝ ադրբեջանական աղբյուրները վերջին օրերին գրում են, թե Հադրութում մարտեր են ընթանում, հայկական կողմը հերքում է այդ լուրերը։ Պատերազմի ընթացքում մենք ցավոք համոզվեցինք, որ հայկական կողմից ի սկզբանե հերքվող ադրբեջանական աղբյուրների լուրերը վերջնարդյունքում հաստատվում են որպես ճշմարտություն։ Հենց այս օրերին ադրբեջանական հարթակներում հայտնվել են կադրեր դեկտեմբերի 27-ին կատարված հայ զինվորականների սպանության մասին։ Հայկական կողմը հերքում է, և դժվար է ասել, թե որն է ճշմարտությունը։ Պատերազմի ժամանակ պետական լրատվության հանդեպ վստահությունը լիովին կորել է։ Նման պայմաններում Վիտալի Բալասանյանի հանելուկային հայտարարությունները ավելի շատ պոպուլիզմի, քան թե իրականության տպավորություն են թողնում։ Ուստի ճիշտ կլիներ լռել և այդ ամենի մասին խոսել այն ժամանակ, երբ այդ քայլերից որևէ մեկը գոնե իրականացված կլիներ։

Բալասանյանը նաև ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին. «Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել՝ Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն»,- ասել է նա։ Փաստորեն Բալասանյանը նախագահ Արայիկ Հարությունյանին բանավոր նկատողություն է արել, ընդ որում շատ տեղին նկատողություն, որն ավելի լիարժեք կլիներ, եթե այն վերաբերեր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նրա ողջ քաղաքական թիմին։ Ինչպես ասում են՝ Բալասանյանի հայտարարության մեջ կարող էր լինել Ձեր անունը։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 8509 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am