Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին (video)
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում տեղի է ունենում Փաշինյան-Ծառուկյան հանդիպում: Չնայած ԲՀԿ-ական պատգամավորները չեն հստակեցնում, թե ինչ է քննարկվելու, սակայն, ըստ մամուլի, Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ իր առաջարկած օրակարգը:
Լրագրողները ԱԺ ժամանած Ծառուկլյանից հետաքրքրվեցին, թե հանդիպելո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ և ի՞նչ է քննարկելու։
«Հանդիպումից հետո ես ձեր հարցերին կպատասխանեմ»,- կարճ ասաց Գագիկ Ծառուկյանը:
