Դեմ քվեարկել այս նախագծին. Գևորգ Գեորգիսյան

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նա նշեց, որ նախագծերի փաթեթի նպատակն է՝ ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել նոր Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը: Սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների և նրա միջև բանավեճ սկսվեց: «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Սահմանադրության այն դրույթը, որին Հովհաննիսյանը հղում է անում, ուժի մեջ է մտնելու 2018 թվականից, և հասկանալի չէ, թե ինչու են չգործող թեզին համապատասխանեցնում օրենսդրությունը «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանն էլ նշեց, որ ԱԺ-ի և կառավարության դերերի գերադասման և ստորադասման ճանապարհով են գնում. «Ճիշտ է՝ Սահմանադրությամբ կառավարությունն ունի բացառիկ իրավունք՝ ներկայացնելու կառավարության կազմը, բայց այդ կազմը հաստատում է ԱԺ-ն։ Բացի այդ, այս նախագծով՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը ստանալու է նույնքան աշխատավարձ, որքան պատգամավորը։ Արդյոք սա արդարացված է, և արդյոք սա նորից պատգամավորի դերի նվաստացում չէ»։ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ սա որևէ մեկի դերի նվաստացում չէ։ «Փաստորեն պատգամավորի գործունեությունը գնահատվում է հավասարապես այդքան, ոչ ավելին։ Ես կոչ կանեի ամբողջ ԱԺ-ին՝ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց  Գեորգիսյանը:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am