Հայաստանի սահմանից այն կողմ պատրաստվում են ԱՄՆ-ի կողմից հարվածներին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ըստ ԱԽ քարտուղարի գրասենյակի՝ Գրիգորյանը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: «Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործակցությունն անվտանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը», ասվում է հաղորդագրությունում:

Երեկ նաև ԱԳ նախարար Արա Այվազյանն է հեռախոսազրույց ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: «Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները... Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Իրանի շուրջ բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Աշխարհը սպասում է Թրամփի որոշմանը. Արդյոք հեռանալուց առաջ կգտնվի որևէ պատճառ՝ Իրանին հարվածելու՝ Իսրայելի հորդորով: Եթե այո՝ տարածաշրջանը կպայթի, ընդհուպ մինչև տարածաշրջանային նոր պատերազմի բռնկում՝ շահագրգիռ բոլոր դերակատարների մասնակցությամբ:

Իրանի պաշտոնյաների ակտիվությունը՝ Հայաստանի իշխանությունների հետ շփումներում վկայում է այն մասին, որ տարածաշրջանում լարվածության նոր փուլ կարող է սկսել:

Օրերս, Քուվեյթի Al Qabas պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդեց, որ Իրանում հրատապ կերպով լրացուցիչ ՀՕՊ ուժեր են տեղակայում միջուկային օբյեկտների մոտ:

Դա արվում է որպես նախազգուշական միջոց՝ ԱՄՆ-ի հավանական հարվածների դեպքում: Իրանը չի բացառում, որ Դոնալդ Թրամփը կարող է նման քայլի դիմել Սպիտակ տունը լքելուց առաջ: Մասնավորապես, հակաօդային պաշտպանությունն ամրապնդվում է Ֆորդոի և Նաթանզեի օբյեկտների մոտակայքում, որտեղ ուրանի հարստացում է կատարվում: Իրանում, ընդհանուր առմամբ, 17 միջուկային օբյեկտ կա: Այժմ Պարսից ծոցի ավազան է մտել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Georgia սուզանավը, որում 154 թևավոր հրթիռ կա, և իսրայելական սուզանավը, որը նույնպես հագեցած է թևավոր հրթիռներով:

Իրանը չի ձգտում լարվածության, բայց իր ազգային անվտանգությանը սպառնալիքների ֆոնին պատրաստ է պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն, ըստ tert.am-ի՝ գրել է EAdaily լրատվականը:

Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Միացյալ Նահանգների և Իսրայելի` տարածաշրջանում իրականացվող գործողությունները՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջիկա տարելիցին: Ինչպես նշել է Սաիդ Ղաթիբզադեն, «ճշմարիտների ճանապարհին նահատակվելը ծայրահեղականությունը հաղթահարելու միակ միջոցն է»:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ գեներալ Սոլեյմանին ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ջոկատների հրամանատարն էր, այլև «տարածաշրջանային հավասարակշռության հենասյուներից մեկը և տարածաշրջանի ամենախաղաղասեր գործիչներից մեկը, որը հարաբերություններ էր պահպանում տարբեր երկրների ղեկավարների հետ»:
ԱՄՆ-ն ռազմավարական մեծ սխալ է թույլ տվել՝ սպանելով գեներալ Սոլեյմանիին, շեշտել է Ղաթիբզադեն: «Մենք այս հարցը լրջորեն կքննարկենք դատարաններում և միջազգային կազմակերպություններում 2021 թվականի հունվարի 20-ից հետո»,-ասել է նա ՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Թեհրանի կողմից միջազգային հետաքննության սկսումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, որի Սպիտակ տանը մնալու ժամկետը ավարտվում է հաջորդ տարվա հունվարի 20-ին:

Մերձավոր Արևելքում լարվածության աճը Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցին ընդառաջ սրվել է վերջին օրերին:
Դեկտեմբերի 28-ին Tehran Times պարբերականի էջերում ասվում էր, որ Իսրայելը «սկսել է խաղալ առյուծի պոչի հետ»՝ այս ամսվա սկզբին իր սուզանավն ուղարկելով Պարսից ծոց, մի շրջան, որը «վաղուց փակ է իսրայելական ցանկացած ռազմական ներկայության համար»: «Իսրայելը դեռ պաշտոնապես չի հաստատել իր սուզանավի ենթադրյալ տեղակայումը Պարսից ծոցում: Կարող է պարզվել, որ դա բլեֆ է: Բայց եթե նրանք իսկապես իրենց սուզանավը ուղարկել են դեպի Իրանի սահման, դա անմտություն կլինի և պատմական մասշտաբի սխալ: Ամերիկացիները նույնպես պետք է ավելի հարգալից վերաբերվեն Իրանին: Վերջին օրերին նրանք ավելի շատ ռազմական ուժեր են տեղափոխել տարածաշրջան: Բայց այս հնարավորությունները չէին խանգարում Իրանին ցույց տալ, որ լիովին պատրաստ է պատասխանել ամերիկյան կամ իսրայելական ցանկացած ագրեսիայի»,-նշում է թեհրանյան թերթը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7908 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am