Պատեհ-անպատեհ չօգտագործել «Թուրքիա- Ադրբեջան» տերմինաբանությունը՝ որպես ընդդիմությանը հակազդելու միջոց.Փաշինյան

«Ելք» խմբակցության պատգամավորները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեցին, որ առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ տարածքում թվային ռադիոհեռարձակման անցնելու շրջանակում ռադիոհաճախականությունների նոր մրցույթներ հայտարարել,  կարող է խախտել խոսքի ազատության իրավունքը, քանի որ Հայաստանում կան ռադիոընկերություններ, որոնք լրատվական բնույթի են, իսկ դրանց թվայնացումը կարող է խնդիրներ առաջացնել: «Առաջարկում եմ իմ այցելությունը «Ելք» խմբակցություն` սպառիչ պատասխաններ տալու համար»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը և հավելեց, որ սա նաև արվում է անվտանգության նկատառումով՝ ադրբեջանական եւ թուրքական ռադիոհաճախականությունները ՀՀ տարածքում արգելափակելու նպատակով և հեգնեց, որ եթե խախտվի, ապա նրանց խոսքի ազատությունը պետք է խախտվի ՀՀ տարածքում: Նիկոլ Փաշինյանը  հորդորեց պատեհ-անպատեհ չօգտագործել «Թուրքիա- Ադրբեջան» տերմինաբանությունը՝ որպես ընդդիմությանը հակազդելու միջոց: «Երբ դուք խոսեք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջել Ադրբեջանին: Չհամաձարկվեք ամեն անգամ մեզ հիշեցնել Թուրքիայի, Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը, Արցախն ու Հայաստանը պաշտպանելու ձեր ձախողումը, դեռեւս չի քննվել, թե ՀՀԿ-ական որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին պատշաճ պաշտպանությունը: Կոչ եմ անում մյուս անգամ մեր խմբակցության հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ չբարձրացնել կոնտեքստից դուրս»,- ասաց Փաշինյանը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am