Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին.Նալբանդյանը՝Ալիևի հայտարարության մասին

«Հայաստանը միշտ կողմ է եղել Ադրբեջանի հետ թե՛ արտգործնախարարների, թե՛ նախագահների մակարդակով հանդիպմանը, և եթե հասունանա վիճակը, տարվեն աշխատանքներ կազմակերպման համար, հնարավոր կլինի հանդիպում անցկացնել: Առաջիկա տասն օրվա ընթացքում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:Եթե անհրաժեշտություն ու առաջարկ լինի, գուցե նաև կքննարկվի հետագա հանդիպումների անցկացման հարցը: Կարծում եմ՝ այս պահին կարող է խոսք գնալ միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի համապատասխան աշխատանք տարվի հետագայում նաև նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով  վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: «Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և հանդուժողական երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին և այլ այս կարգի անհեթեթ պնդումներ:Միջազգային հանրությունն ու եռանախագահները բազմիցս հնչեցրել են, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջություն են. դրանք են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ինչպես նաև այն տառերը, որոնք եռանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված հայտնի 5 հայտարարությունների մեջ են»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am