Ասադը հրաման է արձակել
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մինչեւ 2016-ի փետրվարի 17-ը զինվորական ծառայությունից դասալքման հետ կապված հանցագործություններ կատարած անձանց համաներման հրաման է արձակել», - նշված է հաղորդագրության մեջ: Տվյալ դեպքում խոսքը զինվորական ծառայության մասին օրենքով նախատեսված հանցագործությունների մասին է: Հրամանը չի տարածվում արդեն հետաքննության մեջ գտնվող կամ կալանքից փախուստի դիմաց անձանց վրա: Միաժամանակ նրանք կարող են համաներման տակ հայտնվել, եթե արդարադատությանը հանձնվեն` երկրի ներսում դասալքության դիմածները 30 օրվա ընթացքում, իսկ դասալքության հանցանքը երկրի սահմաններից դուրս կատարածները` 60 օրվա: Նախագահի հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հայտնում է սիրիական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
