Նիկոլ Փաշինյանի բեմադրած ամենաողբերգական տեսարանը՝ պատերազմ

«168 ժամը»  գրում է. «Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։


Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը ստանալու համար։

Պոպուլիստների համար, ահա, չկա «հաց և տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։ Իրականում հենց դա է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսուկես տարիներին։

Նա՝ որպես գերպոպուլիստ, իր կողմից իրականացվող պետական քաղաքականության, որևէ քաղաքականության հիմքում դրել է միայն ու բացառապես տեսարանները, որոնք ապահովվել են ամենատարբեր առիթներով՝ սկսած կրկեսավարին Երևանի քաղաքապետ դարձնելուց՝ մինչև Ազգային ժողովի շրջափակում, մայրաքաղաքի փողոցներում խորոված-փարթիների կազմակերպումից՝ մինչև դատարանների շենքերի շրջափակում։

Փաշինյանի բեմադրած տեսարանների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունն ավելի կխորանա միայն։ Հատկապես, որ հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ է ունեցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վերջին ամենամասշտաբային տեսարանը՝ Արցախյան երկրորդ պատերազմը։

Որքան էլ ցավալի է հնչում, բայց իրականությունն այն է, որ վերջին պատերազմը կազմակերպված տեսարան էր՝ ժանրի բոլոր կանոններով։ Կրկեսավարն այս դեպքում Արծրուն Հովհաննիսյանն էր ու հաղթանակի մի քանի այլ ծնծղաները, որոնք 44 օր շարունակ ներբողում էին պարտության տարվող հայկական բանակը։

Այդ ողջ ընթացքում հասարակությունը որևէ հարց չէր հղում իշխանությանը, ինչպես որ որևէ հարց չէր հղել անցած երկուսուկես տարիներին կազմակերպված մյուս տեսարանների պարագային։

Տեսարանի դիտարժանությունը դաբաղում է բանականությունը, որևէ հարց տալու ունակությունը։ Իսկ պատերազմը առավել քան դիտարժան տեսարան է, որը կազմակերպվել էր նոյեմբերի 9-ին ստորագրվելիք կապիտուլյացիայի համար։ Եվ քանի որ հասարակությունը 44 օր շարունակ որևէ հարց չի բարձրացրել, շարունակում է հետևել տեսարանին նաև այսօր, իսկ տեսարանը շարունակվում է ամենատարբեր միզանսցեններով՝ սկսած Հադրութի շրջանի արդեն հանձնված գյուղերից՝ մինչև Սյունիքի շրջանի՝ նոր հանձնվելիք գյուղեր։

Հասարակության, կամ որ նույնն է, հանդիսատեսի համար դրանք ոչ թե հանձնվող հայրենիքի տարածքներ են, այլ մեծ տեսարանի փոքր կտորներ, որոնց հետևում է անտարբերությամբ կամ ոչ այնքան։

Հետևում է, որովհետև տեսարանը դարձել է հաց, իսկ առանց հացի հասարակությունն ապրել չի կարող։ Հանդիսատեսի շատ քիչ մասին են հետաքրքրում ներկայացումների կամ ֆիլմերի ռեժիսորները, հանդիսատեսը՝ որպես սպառողական հանրույթի ներկայացուցիչ համակրում է դերասաններին։

Այս դեպքում ևս հայ հանդիսատեսի համար երկրորդային է մատուցվող մեծ տեսարանի ռեժիսորների ով լինելը, եթե անգամ հնարավոր է՝ դրանք Ալիևն ու Էրդողանն են, գուցե Պուտինի ու Թրամփի տեխնիկական աջակցությամբ։ Դա հանդիսատեսին չի հետաքրքրում, քանի որ հանդիսատեսն անբանական սիրով սիրում է տեսարանի գլխավոր դերակատարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում համար գուցե նույնպես անէական է ռեժիսորների ծագումնաբանությունը։ Նրա համար կարևոր է տեսարանի, իմա՝ իր իշխանության շարունակականությունը։

Կա ծեծված տեսակետ, թե տեսարաններով հնարավոր չէ հավերժ պահպանել իշխանությունը։ Հայ հասարակությունը, որպես բացառությունների հասարակություն, ապացուցում է այդ ծեծված թեզի անստույգությունը։ Տեսարանները կենսունակ են, հատկապես ու առավել ևս, երբ դրանք փոխարինում են հացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1712 անգամ
Լրահոս
Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am