Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ. Վադիմ Դուբնով

Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել ենք Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ։ – Ռուսաստանը որոշել է ՀԱՊԿ գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, զենք մատակարարել։ Դա կարո՞ղ է ազդել տարածաշրջանում իրադրության կամ ուժերի հավասարակշռության վրա։ – Ես չեմ կարծում, որ դա որևէ լուրջ փոփոխություն կբերի ուժերի բալանսի առումով, որովհետև Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ։ Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ։ Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ։ Բայց դա կշարունակվի, որովհետև բոլոր կողմերը դրանում, այսպես թե այնպես, հետաքրքրված են։ Մոսկվայի դրդապատճառները հասկանալի են, Ադրբեջանն իր փողերի դիմաց ստանում է բավականին ժամանակակից սպառազինություն, իսկ Երևանը՝ ոչ այնքան մեծ, ռուսական փողերի դիմաց ստանում է գուցե ոչ այնքան ժամանակակից, բայց բավարար քանակով զենք։ – Որոշ փորձագետներ, այդ թվում՝ ռուսական, կարծում են, որ ստեղծված իրավիճակում խաղաղություն հաստատելու միակ արդյունավետ միջոցն Ադրբեջանի քաղաքականությանը ռազմական պատասխանն է, քանի որ ագրեսորի հետ բանակցություններ վարելն անիմաստ է։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։ – Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը՝ Ադրբեջանը ռազմականապես ակտիվ է, Երևանը՝ ռազմականապես պասիվ, որը ոչ միշտ է ադեկվատ արտահայտվում շփման գծում, յուրաքանչյուր կողմն ապրում է իր ռազմական առօրյայով։ Ես կարծում եմ, որ և՛ մեկը, և՛ մյուս կողմը բավականին ակտիվ են այդ «անհանգստացնող հրաձգության» մեջ, թեև Ադրբեջանն իրեն բաժին հասած դերի պատճառով մի քիչ ավելի ակտիվ է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am