Հանրապետականում թեւեր և ներքին լարվածություն գոյություն չունի. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ -Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են լուրեր ՀՀԿ-ում ինչ-որ թեւերի գոյության, նրանց միջեւ առկա լարվածության մասին։ -Այդ ամենն ուղղակի հորինովի պատմություններ են, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում: Մի դեպքում սկսում են խոսել՝ իբր թե կան երիտասարդների ու հնաբնակների լարված հարաբերություններ, մեկ այլ դեպքում՝ ՀՀԿ-ական կանանց շուրջ են պատմություններ հյուսվում: Այդ ամենը մի բառով ասած՝ սուտ է: Այստեղ միտում եմ տեսնում, փաստորեն փորձում են խաթարել ՀՀԿ շարքերի ամրությունը՝ մոռանալով, որ մեր կուսակցությունը քաղաքական դաշտում գործող միակ ամուր, կուռ քաղաքական կառույցն է, ու նման կեղծ լուրեր շրջանառելով չեն կարող խաթարել մեր ներքին միասնությունը: Իմ տպավորությամբ՝ այդ կեղծ, էժանագին լուրերը տարածում են նրանք, ովքեր փորձում են ստվերել քաղաքական դաշտում գործող հզոր կուսակցությանը՝ այդ կերպ սքողելով իրենց իսկ ներսում գոյություն ունեցող չլուծված խնդիրները: Ինձ խիստ վրդովեցնում է նաեւ ՀՀԿ կանանց մասին շրջանառվող սին, հորինովի լուրերը: Մեր շարքերում լարվածություն չկա: Ցավում եմ, որ իմ անունը եւս շրջանառվեց: Հանձնաժողովի նախագահների քվեարկության ժամանակ որոշ լրատվամիջոցներ սկսեցին խոսել՝ այսինչը չի քվեարկել այնինչի օգտին՝ սուտ է: Ինքս հաշվիչ հանձնաժողովի անդամ եմ, քվեարկել եմ մեր քաղաքական թիմի որոշման համաձայն, եւ որեւէ մեկը բարոյական իրավունք չունի սին ենթադրություն անել, թե Ռուզաննա Մուրադյանը դեմ է քվեարկել Արփինե Հովհաննիսյանին։ Չգիտեմ ում ջրաղացին են ջուր լցնում նման կեղծիքով: Ես հպարտ եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությամբ, բարձր եմ գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, ամեն մեկի հաջողությունը նաեւ թիմի եւ մեր երկրի հաջողությունն է։ Այնքան շատ է ՀՀԿ պատգամավորներիս աշխատանքը, այնքան մեծ է մեր քաղաքական թիմի պատասխանատվությունը, որ չենք կարող մեր ժամանակն անտեղի ծախսել ու զբաղվել ներքին ինտրիգներ լարելով: Ասեմ նաեւ, որ ՀՀԿ-ում շատ ճիշտ է ընթանում կուսակցաշինության գործընթացը. մեր քաղաքական ուժը համալրվեց նոր, երիտասարդ կադրերով՝ հնաբնակների կողքին միջին սերունդն է, զուգահեռաբար շարքերը համալրում են նորերը: Այս սկզբունքով է ՀՀԿ-ն առաջնորդվում իր կադրային քաղաքականության մեջ, ինչը կառավարման արդյունավետության երաշխիքներից է: Թող բոլորը լավ իմանան, որ ՀՀԿ-ում թեւեր ու խմբեր չկան, կա մի ամբողջական թիմ, որն ունի կայուն ու միասնական գործելաոճ: Ինչն էլ տվեց իր ցանկալի արդյունքները ե՛ւ համապետական, ե՛ւ ավագանու ընտրություններում: -Կառավարման խորհրդարանական համակարգի անցման ողջ ծանրությունն ընկած է նորընտիր Ազգային ժողովի ուսերին: Ու դա է պատճառը, որ հաճախ իրավացիորեն հարց է տրվում՝ կա՞ համապատասխան ներուժ: – Թե ինչպիսի խորհրդարան ունենք՝ հարցի պատասխանը կարող եմ տալ երկու տարի հետո, քանի որ ճիշտ չեմ համարում գնահատել մի բան, որի աշխատանքը դեռ նոր պետք է տեսնենք: Այսինքն՝ ժամանակ է հարկավոր: Ա. Սիմոնյան Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am