Երկու-երեք օր է կտրել են մեր գործից, բերել այստեղ. պիտի հասնենք մեր գործին. Քաջարանի համայնքապետ (video)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ դատական համակարգը իր բարձրության վրա է եւ քաղաքական իշխանության պատվերները չի կատարում։
