Ընդդիմադիրների ձախողված հաշվարկը. հայրենիքի փրկությունը երկրորդ պլանում

Այսպիսով՝ արդեն կարող ենք արձանագրել, որ ընդդիմություն մարդկանց խմբակը ձախողեց նոյեմբերի 9-ից հետո իշխանության դեմ հասունացած բողոքի շարժումը, որը սկզբնական օրերին ձնագնդու էֆեկտով մեծանում էր, իսկ հիմա հալչում է օրեցօր: 30-40-50 հազարանոց բողոքի երթերից ու հանրահավաքներից այսօր 1000-1500 հոգանոց բողոքողների խումբ է մնացել: Հայրենիքի փրկության շարժում անվանակոչված ընդդիմադիրների մոտ երկու տասնյակ խումբը այդպես էլ չհասկացավ օրախնդիրը, կամ գուցե հասկանալով կոտրեց շարժման ողնաշարը: Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու սահմանադրական ճանապարհներ էին որոնում, մինչդեռ հարթակից խոսում էին, թե պատերազմի օրերին եւ դրանից առաջ էլ ինչ անօրինական ու հակասահմանադրական գործողությունների է դիմել Փաշինյանի վարչակազմը, որի արդյունքն էլ այս աղետի առաջ կանգնած հայրենիքի պատկերն է: Մինչդեռ, ինչպես
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն է նկատել մեզ հետ զրույցում, ներկայումս Հայաստանում ստեղծված քաղաքական, պետական և ռազմական ճգնաժամը կարող է լուծվել ապստամբության և դիկտատուրայի հաստատման միջոցով։

<<Եթե ճիշտ են այն բոլոր մեղադրանքները, որոնց մասին ասվում է, ինչ բացթողումներ և ոչ կոմպետենտ կառավարում է իրականացվել պատերազմի ժամանակ, ինչեր են վաճառել և ինչ կոռուպցիոն գործարքի ու դավաճանական քայլերի են գնացել, իբր թե կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած այս տգետները, ապա սրանց հանդեպ գործադրվող ցանկացած քայլ կլինի արդարացված և օրինական, որովհետև իրենք իրենց սահմանադրությունից դուրս են դրել>>:  Նրա կարծիքով՝ երբ իշխանությունը դառնում է բռնատիրական, ոչ պետական, դավաճանական, ապա և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, և՛ ընդհանրապես բոլոր դեմոկրատական սահմանադրություններով նախատեսվում է, որ ժողովուրդն իրավունք ունի դիմելու ապստամբության։ <<Բոլոր դեմոկրատական սահմանադրությունները նախատեսում են ապստամբության իրավունք։ Եթե իշխանությունը ոչ կոմպետենտ է, դավաճանական է ու պարտված, ապա ապստամբությունը միակ ճանապարհն է․պետք է գնալ և վերցնել կառավարությունը, Ազգային Ժողովը, ձևավորել միապետություն և ստեղծել նորմալ պետականություն>>։ Հատկապես որ նոյեմբերի 9-ին կապիտուլացիայի խայտառակ փաստաթղթով ամեն ինչ ավարտված չէ եւ մենք ամեն օր գյուղ առ գյուղ նոր տարածքներ ենք նվիրում թշնամուն:

Ինչու են հապաղում ընդդիմադիրներն ավելի ռադիկալ ու սուր գործողությունների հարցում, կա երկու բացատրություն: Առաջինը, որ ոչ պակաս ապաշնորհ են, քան իշխանությունները եւ չեն կարողանում կազմակերպել ու հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, եւ երկրորդ՝ շարժման շարքերում կան դոմինանտ ուժեր, որոնք հաշվարկել են, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, միգուցե իրենք ամբողջատիրական իշխանության շանսեր չունենան, անգամ ավելի մեծ մասնաբաժնի շանսեր չունենա, քան այլ ուժեր, անհատներ: Ուստի ավելի լավ է ժամանակ ձգել, հարցը լուծել արտահերթ ընտրություններով, որի ժամանակ դիրքային վերադասավորումների արդյունքում միգուցե հենց իրենց շանսերը մեծանան: Սակայն սա միամիտ, եթե չասենք անհեթեթ տրամաբանություն է մի պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կազմակերպված արտահերթ ընտրություններին չի բացառվում հարթակում գտնվող որեւէ ուժ էլ խորհրդարան չանցնի, իսկ իրավիճակը այլ կլինի անցումնային կառավարության դեպքում:

Ավելորդ է խոսել՝ եթե Փաշինյանը մնաց վարչապետի պաշտոնում, այս ուժերը նույնիսկ չպիտի մտածեն արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, ոչ միայն այն պատճառով, որ վարչախումբը բոլոր հնարավոր միջոցներով կփակի նրանց ճանապարհը, այլեւ այն, որ ընտրողն ինքն այսպիսի անողնաշար ընդդիմությանը ձայն չի տա: Էլ ինչ է պետք իշխանափոխության համար, եթե մի մարդ ազգը տանում է կոտորածի, հանձնում է հայրենիքը, սերունդներ ոչնչացնում ու կարողանում է մնալ իր պաշտոնում, ապա այդ երկրում ընդդիմության մասին խոսելը աբսուրդ է: Այդուհանդերձ, ընդդիմությունն թեեւ ամորֆ է ու անբովանդակ, սակայն Փաշինյանը գնալու է, երբ էլ որ լինի: Այսքան արյուն, ցասում ու զայրույթ, որ գեներացրել է մեր երկրում, ինչ-որ մի տեղից պայթելու է իր դեմ, հայրենիք հանձնած մարդը չի կարող անպատիժ մնալ՝ լինի պատիժը ընդդիմության, թե ուրիշների ձեռքով:

Անի Սահակյան

դիտվել է 3385 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am