Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակել է պատժիչ գործողությունների համար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Սա այն նույն Արգիշտի Քյարամյանն էր, որ 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն կարճ ժամանակ անց՝ պատերազմի ամենաթեժ

օրերին, ազատվեց պաշտոնից՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, որոնց առ այսօր տրամաբանական բացատրություն չի տրվել: Այն ժամանակ Երկիրը պատերազմի ծանր փուլում էր գտնվում, և այդ անսպասելի ազատումը, շատերի կարծիքով կապված էր ռազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած բացթողումների, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված անհասցե մեղադրանքի հետ, թե բանակում դավաճաններ են եղել, որոնք պարտվողական քարոզչություն են իրականացրել՝ դիրքերը լքելու, նախապես հողերը ծախելու և այլնի վերաբերյալ։ ԱԱԾ-ն հենց այն մարմինն է, որ պետք է կարողանար նման իրավիճակները բացառել, գտնել ու պատժել այդ կարգի խուճապ տարածողներին։ ԱԱԾ-ն առ այսօր չի պարզաբանել, թե իրականում ովքեր էին այդ դավաճանները, որոնք պատերազմի ժամանակ առաջին գծում թուլացնում էին մեր բանակը՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին։

Քյարամյանի անունը, ըստ ԶԼՄ հրապարակումների, ուղղակիորեն կապվում էր նաև մեկ ավելի լուրջ դավաճանական վարկածի հետ, ըստ որի՝ նրա պաշտոնավարման շրջանում շուրջ 1400 ադրբեջանցիների կամ թուրքերի տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, որոնք պատերազմի ժամանակ ինչ-ինչ ճանապարհով հայտնվել են առաջնագծում և, հնարավոր է անգամ, որ հենց նրանք էլ իրականացրել կամ կազմակերպել են դավաճանական և դիվերսիոն գործողությունները։ ԱԱԾ-ն առ այսօր որևէ բացատրություն չի տվել նաև այս տեղեկատվության հետ կապված․ ի վերջո ՀՀ անձնագրեր ադրբեջանցիներին տրվե՞լ է, թե՞ ոչ, և եթե եղել է նման դեպք, ապա ո՞վ, եթե ոչ ԱԱԾ ղեկավարը պետք է դրա համար պատասխանատվություն կրի։ Դավաճանական վարկածը էլ ավելի խորացավ, երբ պարզ դարձավ, որ Քյարմյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնայներից մեկի հետ Շուշին հանձնելուց ժամեր առաջ հեռացել է քաղաքից։ Ըստ որում պաշտոնանկությունից հետո Քյարամյանի՝ Արցախում՝ ռազմական ղեկավարության կողքին գտնվելու փաստը նույնքան անհասկանալի և խնդրահարույց է, որքան նրա տարօրինակ ազատումը։ Որպես ո՞վ և ի՞նչ գործառույթի շրջանակում էր պաշտոնանկ արված ԱԱԾ նախկին պետը գտնվում Շուշիում։ Այս հարցի պատասխանը ևս հանրությունը դեռ չի ստացել։

Քյարամյանի ազատման առաջնային պատճառներից մեկն էլ համարվում է նրա սորոսական լինելը, որի ներկայությունը ուժային համակարգում դժգոհության տեղիք էր տվել նաև ռուսական համապատասխան շրջանակներում։ Մերձկրեմլյան շրջանակները նրան համարում էին ոչ վստահելի կադր, ինչի մասին ռուսական մեդիա տիրույթում բազմիցս խոսվել է։ Եվ ահա նման պայմաններում ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ համակարգում փաստացի տապալված Արգիշտի Քյարամյանին նշանակելով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ։ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն այժմ իշխանությունը պահելն է, և ըստ ամենայնի Քյարամյանը ՀՔԾ է գործուղվել հենց այդ միսիայով։

<<Հրապարակ>> թերթի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլ նաև մտադիր է հերթով պատժել նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը։ Առաջին հերթին պատժվելու են համայնքապետերը։ Իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել քրեական գործեր հարուցել համայնքների ղեկավարների նկատմամբ։ Պատժիչ գործողությունների իրականացմումը Փաշինյանը թերևս վստահում է բացառապես իր նվիրյալ Քյարամյանին, որի ծառայությունն այս առումով կարող է անգերազանցելի լինել։

 


Հայկ Դավթյան

դիտվել է 10797 անգամ
Լրահոս
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am